https://arm.sputniknews.ru/20220923/pvts-n-marutjani-zhamanak-stugumner-irakanacnelu-hamar-dimadrutjan-e-handipel-avinjan-48789599.html
ՊՎԾ-ն Մարությանի ժամանակ ստուգումներ իրականացնելու համար դիմադրության է հանդիպել. Ավինյան
ՊՎԾ-ն Մարությանի ժամանակ ստուգումներ իրականացնելու համար դիմադրության է հանդիպել. Ավինյան
Sputnik Արմենիա
Հարցին, թե արդյոք Ավինյանը Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում, փոխքաղաքապետը չցանկացավ պատասխանել։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T15:21+0400
2022-09-23T15:21+0400
2022-09-23T15:25+0400
հայաստան
տիգրան ավինյան
հայկ մարության
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48785411_0:0:1600:901_1920x0_80_0_0_8fd2f552f6016422a9bd9de41e623912.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց բավական մեծ դիմադրության է հանդիպել: Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց անմիջապես հետո ՊՎԾ–ն ուսումնասիրություն սկսեց քաղաքապետարանում:Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Ավինյանը Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում, փոխքաղաքապետը չցանկացավ պատասխանել։«Ես այս պահին որևէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ»,– ասաց նա։Ավինյանը չպատասխանեց նաև այն հարցին, թե ինչու է Մարությանը հեռանալիս մեղադրել իշխանություններին, որ զանգեր են հնչել տարբեր արտոնությունների, հողակտորների, շինթույլտվությունների համար։Փոխքաղաքապետը միայն նշեց, որ աշխատել է Մարությանի հետ, և որոշ հարցեր կարողացել են լուծել: Շատ հարցեր էլ եղել են, որ չեն կարողացել համաձայնության գալ, որովհետև որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումներ էր պահանջում, իսկ կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել:Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ավագանու այսօրվա նիստում նա Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։«Խորը շունչ քաշեք». Հայկ Մարությանը` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48785411_96:0:1516:1065_1920x0_80_0_0_601278be24a84e8b1c47d3ac6c019eb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տիգրան ավինյան, հայկ մարության
հայաստան, տիգրան ավինյան, հայկ մարության
ՊՎԾ-ն Մարությանի ժամանակ ստուգումներ իրականացնելու համար դիմադրության է հանդիպել. Ավինյան
15:21 23.09.2022 (Թարմացված է: 15:25 23.09.2022) Հարցին, թե արդյոք Ավինյանը Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում, փոխքաղաքապետը չցանկացավ պատասխանել։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում դեռևս Հայկ Մարությանի ժամանակ 2 անգամ փորձել է ստուգումներ իրականացնել, բայց բավական մեծ դիմադրության է հանդիպել: Երևանի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու Մարությանին քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց անմիջապես հետո ՊՎԾ–ն ուսումնասիրություն սկսեց քաղաքապետարանում:
«Այո՛, փաստ է, որ Հայկ Մարությանից հետո այդ ուսումնասիրություններն իրականացվել են, և եթե չեմ սխալվում, մոտ 40 մլն դոլարի չափով փոս են հայտնաբերել բյուջեում: Մնացածը իրավապահներին դաշտում է»,- ասաց Ավինյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Ավինյանը Հայկ Մարությանին համարում է իր հիմնական մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում, փոխքաղաքապետը չցանկացավ պատասխանել։
«Ես այս պահին որևէ մրցակցության մասին չեմ կարող խոսել, այս պահին կենտրոնանալու եմ այն աշխատանքի վրա, որի համար եկել եմ այստեղ»,– ասաց նա։
Ավինյանը չպատասխանեց նաև այն հարցին, թե ինչու է
Մարությանը հեռանալիս մեղադրել իշխանություններին, որ զանգեր են հնչել տարբեր արտոնությունների, հողակտորների, շինթույլտվությունների համար։
Փոխքաղաքապետը միայն նշեց, որ աշխատել է Մարությանի հետ, և որոշ հարցեր կարողացել են լուծել: Շատ հարցեր էլ եղել են, որ չեն կարողացել համաձայնության գալ, որովհետև որոշ դեպքերում քաղաքապետարանի առաջարկվող տրամաբանությունը կարճաժամկետ լուծումներ էր պահանջում, իսկ կառավարությունն առաջարկում էր ավելի երկարաժամկետ համապարփակ ծրագրեր իրականացնել:
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին
հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Ավագանու այսօրվա նիստում նա
Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝
ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը։