https://arm.sputniknews.ru/20220923/nikvol-pashinjany-nju-jvorqum-handipel-e-amn-petqartughar-entvoni-blinkeni-het-48761757.html
ԱՄՆ–ն պատրաստակամ է շարունակել ջանքերը. Էնթոնի Բլինկենը` Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ–ն պատրաստակամ է շարունակել ջանքերը. Էնթոնի Բլինկենը` Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս... 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T09:00+0400
2022-09-23T09:00+0400
2022-09-23T10:02+0400
էնթոնի բլինկեն
նիկոլ փաշինյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ամն
նյու յորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48760419_0:129:1670:1068_1920x0_80_0_0_884b3be57d7605f5710fc726de37b25d.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պատրաստակամ է շարունակել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային ու խաղաղ գործընթացի ուղղությամբ` կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:Նշենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նույնպես Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանց մի մասն արդեն կայացել է։
ամն
նյու յորք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/17/48760419_93:0:1577:1113_1920x0_80_0_0_991220480865e3541cf01da85c964beb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էնթոնի բլինկեն, նիկոլ փաշինյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ամն, նյու յորք
էնթոնի բլինկեն, նիկոլ փաշինյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ամն, նյու յորք
ԱՄՆ–ն պատրաստակամ է շարունակել ջանքերը. Էնթոնի Բլինկենը` Նիկոլ Փաշինյանին
09:00 23.09.2022 (Թարմացված է: 10:02 23.09.2022) ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պատրաստակամ է շարունակել ջանքերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային ու խաղաղ գործընթացի ուղղությամբ` կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ ժողովրդի համար: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«ԱՄՆ պետքարտուղարը կարևորել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպումը և հույս հայտնել, որ երկխոսությունն առաջիկայում ևս կշարունակվի»,–նշված է հաղորդագրության մեջ
Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիային` կարևորելով տեղի ունեցածի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից հնչեցվող հստակ դիրքորոշումներն ու գնահատականները:
ՀՀ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անձամբ պարոն Բլինքենի ջանքերը` բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Արարատ Միրզոյանը նույնպես Նյու Յորք է մեկնել` մասնակցելու ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին։ Նախատեսվում են 30–ից ավել հանդիպումներ գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանց մի մասն արդեն կայացել է։