00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մայր աթոռում ՀՀ և ԼՂՀ նախագահների հանդիպումն ուշացած էր. ի՞նչ ակնկալիք ունի Թևան Պողոսյանը

Մայր Աթոռում ՀՀ և ԼՂՀ նախագահների հանդիպումը շատ ուշացած էր. Թևան Պողոսյան
Բաժանորդագրվել
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծել է Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ և Արցախի նախագահների հանդիպումը և խոսել արդյունքների մասին։
Մայր աթոռում Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ ուշացած էր, նման հանդիպում պետք է կայանար 2019 թվականին, 2020 թվականի համավարակի ժամանակ, 44–օրյա պատերազմի օրերին։ Խոսելով երեկ կայացած հանդիպման մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Նա նաև ընդգծեց, որ այս պահին էլ մարտահրավերների մեծ մասը նույնն է, պարզապես մեր իրականությունն է ուրիշ։
Նշենք, որ Մայր աթոռում սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը, որի ընթացքում կայացել է շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում է կայացվել շարունակել հանդիպումները։
«Պատերազմից առաջ ունեինք Արցախի և Հայաստանի երկու ամբողջական հանրապետություններ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով, ունեինք հաղթանակած բանակ, կար մեծ ոգեշնչում, որ գնալու էինք դեպի զարգացում, մինչդեռ հիմա ունենք ջախջախված պետականություն և գործող իշխանություն, որը բերում է միայն պարտություն։ Ուստի հնարավոր չէ կանգնել պարտված իշխանության կողքին, որը նոր պարտություններ է բերում»,– նշեց Պողոսյանը։
Նա հիշեցրեց` մեկ անգամ չէ, որ հանդես է եկել նման հանդիպում կազմակերպելու կոչով, հայտնել է իր երազանքի մասին։ Լավ կլիներ, եթե 2019 թվականին Արցախում համահայկական օլիմպիական խաղերի բացման ժամանակ ՀՀ և ԼՂՀ նախկին ու ներկա պետական այրերը լինեին կողք կողքի և հանդես գային ամբողջ աշխարհի հայերին ուղղված միասնականության կոչով, ինչը բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար մեծագույն արշավ սկսելու հիմք կհանդիսանար, առավել ևս, որ նույն թվականին արդեն տեսանելի էին արցախյան հիմնախնդրին առնչվող բանակցային գործընթացում առկա դժվարությունները։
«Բոլոր վտանգները հանգեցրին նրան, որ որևէ բանի դիմագրավելու միակ հայկական ռեսուրսն ազգային միասնականությունն է։ Եթե մեր պետական այրերը կարողանան նպաստել դրան, միայն ուրախ կլինենք։ Պետք է նշել, որ Մայր Աթոռում ՀՀ և ԼՂՀ նախկին ղեկավարների հանդիպումը դարձավ հնարավոր, որովհետև այնտեղ բացակայում էր ՀՀ ներկայիս ղեկավարը։ Եթե ազգային միասնականության վերականգնմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն, շատ լավ, եթե ոչ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է ձևավորվեն համարժեք ռեսուրսներ Ալիևի հոխորտանքներին դիմագրավելու համար»,– նշեց Պողոսյանը։
Այդուհանդերձ նա պետական այրերի կայացած հանդիպումից ակնկալում է, որ հնչի Արցախին մենակ չթողնելու համայն հայությանն ուղղված կոչ, որպեսզի նման հանդիպումը չլինի մեկանգամյա ակցիա, առավել ևս, որ արցախյան հիմնախնդիրը դեռ լուծված չէ։ Լավ է, որ հայտարարվել է հանդիպումները շարունակելու մասին, բայց ցավոք արդեն ունեցել ենք նմանօրինակ հանդիպումներ, որոնք որևէ արդյունք կամ շարունակություն չեն ունեցել։
Պողոսյանի կարծիքով` ազգային միասնականության վերականգնումից հետո անհրաժեշտ է ձևավորել ճգնաժամային իրավիճակը հաղթահարող կառավարություն, դիմակայել մարտահրավերներին և հետո մտածել զարգացման հեռանկարների մասին, առավել ևս, որ նախկին նախագահներին միավորել է միացման գաղափարն ու հզոր հայրենիք կերտելու նպատակադրությունը։
Լրահոս
0