https://arm.sputniknews.ru/20220923/lavrvovy-gutereshi-het-qnnarkel-e-parenajin-gvortsarqi-ambvoghjakan-katarman-harcy-48764103.html
Լավրովը Գուտերեշի հետ քննարկել է պարենային գործարքի ամբողջական կատարման հարցը
Լավրովը Գուտերեշի հետ քննարկել է պարենային գործարքի ամբողջական կատարման հարցը
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկկողմ բանակցություններ են անցկացրել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի... 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T10:07+0400
2022-09-23T10:07+0400
2022-09-23T10:11+0400
սերգեյ լավրով
անտոնիո գուտերեշ
հացահատիկ
պարեն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25608456_0:0:2719:1529_1920x0_80_0_0_84f7d435d9c20be748f4e1c944069d33.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են պարենային գործարքի իրականացումը, հաստատվել է դրա ամբողջական կատարման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:Գուտերեշը Լվովում կարող է քննարկել պարենային գործարքի մասով ՌԴ-ի դեմ սահմանափակումները«Առարկայական քննարկվել է Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական պարենի արտահանման և ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ու պարարտանյութերի անարգել արտահանման վերաբերյալ ստամբուլյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերը հաստատել են դրանց փաթեթային բնույթի ապահովման և ամբողջական կատարման անհրաժեշտությունը»,-ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ:Բացի այդ, Լավրովը և Գուտերեշը քննարկել են Ռուսաստանի և ՄԱԿ-ի փոխգործակցությունը, կազմակերպության և նրա քարտուղարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնությունները:Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում` արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին:Ռուսաստանում նշել են պարենային գործարքի երկարացման պայմաններըԳործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/03/25608456_0:0:2503:1877_1920x0_80_0_0_0702050ed5b4b78ba2e592b430504a8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, անտոնիո գուտերեշ, հացահատիկ, պարեն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան
սերգեյ լավրով, անտոնիո գուտերեշ, հացահատիկ, պարեն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), ռուսաստան
Լավրովը Գուտերեշի հետ քննարկել է պարենային գործարքի ամբողջական կատարման հարցը
10:07 23.09.2022 (Թարմացված է: 10:11 23.09.2022) Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկկողմ բանակցություններ են անցկացրել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են պարենային գործարքի իրականացումը, հաստատվել է դրա ամբողջական կատարման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Առարկայական քննարկվել է Սևծովյան նավահանգիստներից ուկրաինական պարենի արտահանման և ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ու պարարտանյութերի անարգել արտահանման վերաբերյալ ստամբուլյան պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերը հաստատել են դրանց փաթեթային բնույթի ապահովման և ամբողջական կատարման անհրաժեշտությունը»,-ասված է հանդիպման արդյունքների վերաբերյալ հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Լավրովը և Գուտերեշը քննարկել են Ռուսաստանի և ՄԱԿ-ի փոխգործակցությունը, կազմակերպության և նրա քարտուղարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ նախաձեռնությունները:
«Հաստատվել է փոխադարձ հավատարմությունը համաշխարհային կազմակերպության կենտրոնական համակարգող դերի պահպանմանը, որի գործունեությունը պետք է խստորեն հենվի նրա կանոնադրական նպատակների և սկզբունքների վրա, ներառյալ բոլոր անդամ պետությունների ինքնիշխան հավասարությունը»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում` արտահանման համար նախատեսված ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանում երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից: