https://arm.sputniknews.ru/20220923/hapk-glkhavvor-qartugharn-u-ag-pvokhnakharary-qnnarkel-en-sahmanajin-iravitshaky-48800682.html
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանային իրավիճակը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանային իրավիճակը
Sputnik Արմենիա
Զասը շարունակում է գնահատել իրավիճակը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստելու համար։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T17:02+0400
2022-09-23T17:02+0400
2022-09-23T17:15+0400
ստանիսլավ զաս
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48746970_0:309:961:849_1920x0_80_0_0_5e4fc9bb6320532306434e14588c1b92.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։«Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական բնույթի անհրաժեշտ համատեղ միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48746970_0:219:961:939_1920x0_80_0_0_bb09e80c8e2c58bbbcf43af465bd6cfc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստանիսլավ զաս, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
ստանիսլավ զաս, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու Հայաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են սահմանային իրավիճակը
17:02 23.09.2022 (Թարմացված է: 17:15 23.09.2022) Զասը շարունակում է գնահատել իրավիճակը տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստելու համար։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik․ Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Վահե Գևորգյանի հետ: Տեղեկությունը հայտնում են
ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
«Կողմերը քննարկել են ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական բնույթի անհրաժեշտ համատեղ միջոցառումները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, սեպտեմբերի 13-ին ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։