https://arm.sputniknews.ru/20220923/erabluri-aghmkaharujc-depqic-hetvo-hh-vostikanapety-barkacel-e-entakaneri-vra-zhvoghvovurd-48772964.html
Եռաբլուրի աղմկահարույց դեպքից հետո ՀՀ ոստիկանապետը բարկացել է ենթակաների վրա․ «Ժողովուրդ»
Եռաբլուրի աղմկահարույց դեպքից հետո ՀՀ ոստիկանապետը բարկացել է ենթակաների վրա․ «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Վահե Ղազարյանի հրամանով՝ ժամանակավորապես կդադարեցվեն 8 ոստիկանի լիազորությունները, քանի դեռ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը քննություն է... 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T11:40+0400
2022-09-23T11:40+0400
2022-09-23T11:42+0400
հայաստան
եռաբլուր պանթեոն
վահե ղազարյան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39912274_0:104:1600:1004_1920x0_80_0_0_9924aa45324d047b621e0c38da881339.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրից նսեմացնելով բերման ենթարկելու համար բարկացել է ենթակաների վրա։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։Թերթը գրում է, որ նույն օրը ոստիկանապետի աշխատասենյակում թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Ղազարյանը ենթականերին ասել է, թե բիրտ ուժ կիրառելու կարիք չկար։Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչև ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը։Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 21-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/12/39912274_136:0:1557:1066_1920x0_80_0_0_99c33fad11168edde983c6ed6cea491a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եռաբլուր պանթեոն, վահե ղազարյան, հհ ոստիկանություն
հայաստան, եռաբլուր պանթեոն, վահե ղազարյան, հհ ոստիկանություն
Եռաբլուրի աղմկահարույց դեպքից հետո ՀՀ ոստիկանապետը բարկացել է ենթակաների վրա․ «Ժողովուրդ»
11:40 23.09.2022 (Թարմացված է: 11:42 23.09.2022) Վահե Ղազարյանի հրամանով՝ ժամանակավորապես կդադարեցվեն 8 ոստիկանի լիազորությունները, քանի դեռ ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը քննություն է կատարում։
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրից նսեմացնելով բերման ենթարկելու համար բարկացել է ենթակաների վրա։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթը գրում է, որ նույն օրը ոստիկանապետի աշխատասենյակում թեժ խոսակցություն է եղել, որտեղ բարձրացվել է ոստիկանական գործողությունների հարցը: Ղազարյանը ենթականերին ասել է, թե բիրտ ուժ կիրառելու կարիք չկար։
«Եթե երկու շարքով կանգնեիք, ձեզ չէին կարողանա ճեղքել, բայց այն, ինչ եղավ, անընդունելի է»,- նշել է Ղազարյանը։
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ 8 ոստիկանի լիազորություններ ժամանակավորապես կդադարեցվեն, մինչև ոստիկանության ներքին անվտանգության ծառայությունը կատարի իր քննությունը։
Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 21-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի տապալեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն։ Սակայն սեպտեմբերի 21-ի առավոտյան
ոստիկանությունը, ուժ կիրառելով, նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին
տեղափոխեցին բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան ծաղիկներ և ծաղկեպսակներ դնել։