https://arm.sputniknews.ru/20220923/antvonjany-avaganu-ynddimadir-andamnerin-e-meghadrum-ir-dem-mahapvordz-kazmakerpelu-mej-48778166.html
Անտոնյանը ավագանու ընդդիմադիր անդամներին է մեղադրում իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
Անտոնյանը ավագանու ընդդիմադիր անդամներին է մեղադրում իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
Sputnik Արմենիա
Թեհմինե Վարդանյանը Արման Անտոնյանին հորդորում է ասեղնագործությամբ կամ գոբելենով զբաղվել։ 23.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-23T13:13+0400
2022-09-23T13:13+0400
2022-09-23T13:16+0400
հայաստան
երևան
երևանի ավագանի
մահափորձ
արման անտոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2036/66/20366695_0:0:1601:901_1920x0_80_0_0_ebe969ff9a5b38e897a58daa9293ccd5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը ավագանու ընդդիմադիր անդամներ Անի Խաչատրյանին և Թեհմինե Վարդանյանին է մեղադրում իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Ավագանու այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց Խաչատրյանը։«Ինձ և Վարդանյանին հրավիրել էին ոստիկանության Կոտայքի քննչական բաժին, և մենք ծիծաղելով գնացինք այնտեղ։ Մեզ համար այս ամենն իսկապես ծիծաղելի է»,- ասաց Խաչատրյանը։Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց կանչել են հարցաքննության, քանի որ վերջին հանդիպման ժամանակ իր ելույթում Անտոնյանին ասել է. «Անտոնյան, դու կլորացած աչքերով կգաս հանդիպման և կհարցնես, թե ինչու են ավագանու հանդեպ ոտնձգություններ տեղի ունենում»։Ավագանու անդամը վրդովված է, որ իրեն հրավիրել են ոչ թե քննչական կոմիտեի Երևանի բաժին, այլ Չարենցավան, և ինքը մի ամբողջ օր կորցրել է իրավիճակը բացատրելով։Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, անհայտ անձինք մահակներով և դանակներով ներխուժել էին Արման Անտոնյանի տուն։ Նրան դաժան ծեծի էին ենթարկել և դանակի 11 հարված հասցրել։ Հանցագործները փախչելիս հարվածներ էին հասցրել նաև Անտոնյանի 87-ամյա հորը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2036/66/20366695_8:0:1431:1067_1920x0_80_0_0_4db40aa92f0a91af2548b760c8e586b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, երևանի ավագանի, մահափորձ, արման անտոնյան
հայաստան, երևան, երևանի ավագանի, մահափորձ, արման անտոնյան
Անտոնյանը ավագանու ընդդիմադիր անդամներին է մեղադրում իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
13:13 23.09.2022 (Թարմացված է: 13:16 23.09.2022) Թեհմինե Վարդանյանը Արման Անտոնյանին հորդորում է ասեղնագործությամբ կամ գոբելենով զբաղվել։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը ավագանու ընդդիմադիր անդամներ Անի Խաչատրյանին և Թեհմինե Վարդանյանին է մեղադրում իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։ Ավագանու այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց Խաչատրյանը։
«Ինձ և Վարդանյանին հրավիրել էին ոստիկանության Կոտայքի քննչական բաժին, և մենք ծիծաղելով գնացինք այնտեղ։ Մեզ համար այս ամենն իսկապես ծիծաղելի է»,- ասաց Խաչատրյանը։
Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ իրենց կանչել են հարցաքննության, քանի որ վերջին հանդիպման ժամանակ իր ելույթում Անտոնյանին ասել է. «Անտոնյան, դու կլորացած աչքերով կգաս հանդիպման և կհարցնես, թե ինչու են ավագանու հանդեպ ոտնձգություններ տեղի ունենում»։
Ավագանու անդամը վրդովված է, որ իրեն հրավիրել են ոչ թե քննչական կոմիտեի Երևանի բաժին, այլ Չարենցավան, և ինքը մի ամբողջ օր կորցրել է իրավիճակը բացատրելով։
«Պարոն Անտոնյան, ես, ի տարբերություն ձեզ, պարապության սինդրոմով չեմ տառապում։ Զբաղվեք լուրջ գործերով, գնացեք լողի, սպորտի, ի վերջո ասեղնագործությամբ կամ գոբելենով զբաղվեք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 1-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում,
անհայտ անձինք մահակներով և դանակներով ներխուժել էին Արման Անտոնյանի տուն։ Նրան դաժան ծեծի էին ենթարկել և
դանակի 11 հարված հասցրել։ Հանցագործները փախչելիս
հարվածներ էին հասցրել նաև Անտոնյանի 87-ամյա հորը։