https://arm.sputniknews.ru/20220922/ukrainan-pvordzum-e-sharqic-hanel-zapvorvozhiei-atvomakajany-marzi-ishkhanutjunner-48713991.html
Ուկրաինան փորձում է շարքից հանել Զապորոժիեի ատոմակայանը. մարզի իշխանություններ
Ուկրաինան փորձում է շարքից հանել Զապորոժիեի ատոմակայանը. մարզի իշխանություններ
Sputnik Արմենիա
Ատոմակայանի ենթակառուցվածքի շատ կարևոր տարրերին ուկրաինական զորքի հարվածները կարող են հանգեցնել դրա լիարժեք կոնսերվացիային։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T09:44+0400
2022-09-22T09:44+0400
2022-09-22T12:56+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
գնդակոծություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660856_0:151:1600:1051_1920x0_80_0_0_00867b75b2a057e65976da68190a4f85.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի իշխանությունները, Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունը վերսկսելու հրաման տալով, փորձում են հասնել դրա շարքից հանելուն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է ասել Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ, «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը։Վերջին օրերին ուկրաինական զորքը մի քանի անգամ հրետակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ն ու հարակից տարածքը։ Վնասվել են էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը, հովացման համակարգն ու էներգաբլոկերից մեկի կապի սարքավորումը։Նրա խոսքով` ատոմակայանի ենթակառուցվածքի շատ կարևոր տարրերին ուկրաինական զորքի հարվածները կարող են հանգեցնել դրա լիարժեք կոնսերվացիային և ռեակտորի (այս պահին գտնվում է սառը դադարի վիճակում) գործարկման անհնարինության։Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:Կենտրոնական էլեկտրասնուցման անջատման հետևանքով ԶԱԷԿ–ում սեպտեմբերի 11-ին անջատվել էր աշխատող վերջին ռեակտորը։ Այդպիսով, կայանի վեց ռեակտորներն այժմ գտնվում են սառը դադարի վիճակում։
զապորոժիե
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/02/47660856_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d9ef49ea0d42d7e948fe18dc1e720119.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, գնդակոծություն, ռուսաստան
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, գնդակոծություն, ռուսաստան
Ուկրաինան փորձում է շարքից հանել Զապորոժիեի ատոմակայանը. մարզի իշխանություններ
09:44 22.09.2022 (Թարմացված է: 12:56 22.09.2022) Ատոմակայանի ենթակառուցվածքի շատ կարևոր տարրերին ուկրաինական զորքի հարվածները կարող են հանգեցնել դրա լիարժեք կոնսերվացիային։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայի իշխանությունները, Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծությունը վերսկսելու հրաման տալով, փորձում են հասնել դրա շարքից հանելուն։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին է ասել Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ, «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը։
Վերջին օրերին ուկրաինական զորքը մի քանի անգամ հրետակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ն ու հարակից տարածքը։ Վնասվել են էլեկտրահաղորդման բարձրավոլտ գիծը, հովացման համակարգն ու էներգաբլոկերից մեկի կապի սարքավորումը։
«Կիևի իշխանությունները թիրախավորված հարվածներ են հասցնում ատոմակայանին այն ամբողջությամբ շարքից հանելու համար` զրկելով ապագայում էներգաբլոկերի վերագործարկման հնարավորությունից և այն պահպանման առումով բեռ դարձնելով», – ասել է Ռոգովը։
Նրա խոսքով` ատոմակայանի ենթակառուցվածքի շատ կարևոր տարրերին ուկրաինական զորքի հարվածները կարող են հանգեցնել դրա լիարժեք կոնսերվացիային և ռեակտորի (այս պահին գտնվում է սառը դադարի վիճակում) գործարկման անհնարինության։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Կենտրոնական էլեկտրասնուցման անջատման հետևանքով ԶԱԷԿ–ում սեպտեմբերի 11-ին անջատվել էր աշխատող վերջին ռեակտորը։ Այդպիսով, կայանի վեց ռեակտորներն այժմ գտնվում են սառը դադարի վիճակում։