https://arm.sputniknews.ru/20220922/surmalui-pajtjunic-40-or-anc-karavarutjuny-hastatec-tuzhatsnerin-ajakcelu-tsragiry-48714593.html
«Սուրմալուի» պայթյունից 40 օր անց կառավարությունը հաստատեց տուժածներին աջակցելու ծրագիրը
«Սուրմալուի» պայթյունից 40 օր անց կառավարությունը հաստատեց տուժածներին աջակցելու ծրագիրը
Sputnik Արմենիա
Տուժած քաղաքացիներին ու զոհերի հարազատներին աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար ժամանակ է տրվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T11:03+0400
2022-09-22T11:03+0400
2022-09-22T11:03+0400
«սուրմալու» առևտրի կենտրոն
հհ կառավարություն
օգնություն
զոհ
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/10/46808544_0:84:1600:984_1920x0_80_0_0_7ad6fa497f7ce8557a202cccb7d9b90c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից շուրջ 40 օր անց ՀՀ կառավարությունը հաստատեց տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը։Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` օգոստոսի 30-ին ներկայացրած նախագծի։Բուն աջակցությունը, նախագծի համաձայն, լավագույն դեպքում կտրամադրվի միայն այս տարվա վերջում`դեկտեմբերի 20-ից հետո։Ինչ վերաբերում է աջակցության հաստատված չափերին, նշենք, որ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիներից աջակցություն կստանան միայն նրանք, ովքեր հիվանդանոցային բուժում են ստացել։Դրա համաձայն` նախատեսվում է պայթյունի հետևանքով զոհված անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 000 000 դրամ միանվագ աջակցություն. մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150 000 դրամ, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց` 300 000 դրամ։Սոցիալական աջակցությունները կտրամադրվեն անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։Հիշեցնենք` օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/10/46808544_89:0:1512:1067_1920x0_80_0_0_256e40009ea6eb5aff23c5b9f6b37397.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«սուրմալու» առևտրի կենտրոն, հհ կառավարություն, օգնություն, զոհ, վիրավոր
«սուրմալու» առևտրի կենտրոն, հհ կառավարություն, օգնություն, զոհ, վիրավոր
«Սուրմալուի» պայթյունից 40 օր անց կառավարությունը հաստատեց տուժածներին աջակցելու ծրագիրը
Տուժած քաղաքացիներին ու զոհերի հարազատներին աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար ժամանակ է տրվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից շուրջ 40 օր անց ՀՀ կառավարությունը հաստատեց տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` օգոստոսի 30-ին ներկայացրած նախագծի։
Բուն աջակցությունը, նախագծի համաձայն, լավագույն դեպքում կտրամադրվի միայն այս տարվա վերջում`դեկտեմբերի 20-ից հետո։
Բանն այն է, որ ըստ որոշման, պայթյունից տուժած քաղաքացիներին ու զոհերի հարազատներին աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար ժամանակ է տրվում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։
Ինչ վերաբերում է աջակցության հաստատված չափերին, նշենք, որ պայթյունի հետևանքով վիրավորված քաղաքացիներից աջակցություն կստանան միայն նրանք, ովքեր հիվանդանոցային բուժում են ստացել։
Դրա համաձայն` նախատեսվում է պայթյունի հետևանքով զոհված անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձի ընտանիքներին վճարել յուրաքանչյուր զոհվածի համար 3 000 000 դրամ միանվագ աջակցություն. մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց կտրամադրվի 150 000 դրամ, իսկ երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց` 300 000 դրամ։
Սոցապ նախարարությունը նաև նախնական հաշվարկներ է ներկայացրել, որոնց համաձայն, ծրագրի շահառու են հանդիսանում 24 վիրավորում ստացած անձինք, որոնցից 17-ը կստանան 150.000 դրամ, 7-ը` 300.000 դրամ։ 16 զոհված ու 1 անհայտ կորած անձանց ընտանիքներին կտրվի ընդհանուր 51.000.000 դրամ։ Այս հաշվարկով սոցիալական աջակցության ընդհանուր արժեքը կկազմի 55.650.000 դրամ։
Սոցիալական աջակցությունները կտրամադրվեն անկանխիկ եղանակով` շահառուի ներկայացրած բանկային հաշվեհամարին։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում
պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։