https://arm.sputniknews.ru/20220922/mak-i-hajastanjan-grasenjaki-timn-ajcelel-e-adrbejanakan-krakvocneric-tuzhats-hamajnqner-48736402.html
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմն այցելել է ադրբեջանական կրակոցներից տուժած համայնքներ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմն այցելել է ադրբեջանական կրակոցներից տուժած համայնքներ
Sputnik Արմենիա
ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը տեսել է մարդկանց տխրությունն ու տառապանքը։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T16:10+0400
2022-09-22T16:10+0400
2022-09-23T13:19+0400
հայաստան
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1a/27693678_0:16:1600:916_1920x0_80_0_0_1efe6bbfd3fca9707f4a531fcf48d2d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, այցելել է Գեղարքունիքի մարզ` ադրբեջանական գնդակոծությունից տուժած համայնքներ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
գեղարքունիքի մարզ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1a/27693678_180:0:1600:1065_1920x0_80_0_0_370a622602664e6c39ff1c05bf5f4d25.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղարքունիքի մարզ, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայաստան, գեղարքունիքի մարզ, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմն այցելել է ադրբեջանական կրակոցներից տուժած համայնքներ
16:10 22.09.2022 (Թարմացված է: 13:19 23.09.2022) ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը տեսել է մարդկանց տխրությունն ու տառապանքը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի գլխավորությամբ, այցելել է Գեղարքունիքի մարզ` ադրբեջանական գնդակոծությունից տուժած համայնքներ։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի
ֆեյսբուքյան էջում։
«ՄԱԿ-ի իմ գործընկերների հետ այցելեցինք Գավառ, Շատվան, Նորաբակ, Կութ, Սոթք։ Ականատես եղա մարդկանց՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների և երեխաների մեծ տխրությանն ու տառապանքին. շատերը նախկինում ևս բախվել են համայնքների, ապրուստի միջոցների և տների կորստի հետ: Խորապես տպավորված եմ բնակիչների տոկունությունից և իրենց երկրում խաղաղ և անվտանգ ապրելու համար իրենց իրավունքները պաշտպանելու կոչերից», - ասել է Լիլա Փիթրս Յահիան:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: