https://arm.sputniknews.ru/20220922/evramiutjuny-kyndlajni-rusastani-ghekavarutjan-dem-kirarvvogh-patzhamijvocnery-48714828.html
Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստանի ղեկավարության դեմ կիրառվող պատժամիջոցները
Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստանի ղեկավարության դեմ կիրառվող պատժամիջոցները
Sputnik Արմենիա
Պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն անձինք, որոնք ներգրավված են Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի` Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեների... 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T10:28+0400
2022-09-22T10:28+0400
2022-09-22T10:30+0400
ժոզեպ բորել
ռուսաստան
պատժամիջոցներ
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639567_0:50:1600:950_1920x0_80_0_0_b561cbc70eb7bbb1ce8ccbee15f390e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է Reuters-ը։Նրա խոսքով՝ լրացուցիչ սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանի ղեկավարությանը և կսահմանվեն որքան հնարավոր է շուտ:Ինչպես հայտնել է Բորելը, պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն այն անձինք, որոնք ներգրավված են Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեների կազմակերպման մեջ, ինչպես նաև այն ռուսաստանցիների, որոնք պատասխանատու են «միջազգային իրավունքի այլ խախտումների» համար: Բացի այդ, նա նշել է, որ նոր պատժամիջոցները կլինեն ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային։Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ութերորդ փաթեթը կարող է հաստատվել հոկտեմբերի կեսերին։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0b/39639567_177:0:1600:1067_1920x0_80_0_0_d8b4f08f6b457f1654504e1d09c026ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
ժոզեպ բորել, ռուսաստան, պատժամիջոցներ, ուկրաինա, պատերազմ
Եվրամիությունը կընդլայնի Ռուսաստանի ղեկավարության դեմ կիրառվող պատժամիջոցները
10:28 22.09.2022 (Թարմացված է: 10:30 22.09.2022) Պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն անձինք, որոնք ներգրավված են Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի` Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեների կազմակերպման մեջ:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Եվրամիությունը հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, գրում է
Reuters-ը։
Նրա խոսքով՝ լրացուցիչ սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանի ղեկավարությանը և կսահմանվեն որքան հնարավոր է շուտ:
Ինչպես հայտնել է Բորելը, պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն այն անձինք, որոնք ներգրավված են Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալու հանրաքվեների կազմակերպման մեջ, ինչպես նաև այն ռուսաստանցիների, որոնք պատասխանատու են «միջազգային իրավունքի այլ խախտումների» համար: Բացի այդ, նա նշել է, որ նոր պատժամիջոցները կլինեն ինչպես անհատական, այնպես էլ ոլորտային։
Բորելը նաև հավելել է, որ ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են շարունակել զենքի մատակարարումներն Ուկրաինային: Ընդ որում, նա հրաժարվել է հստակեցնել, թե ով կհայտնվի պատժամիջոցների նոր ցուցակում կամ ինչ ռազմական օգնության մասին է խոսքը:
Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ութերորդ փաթեթը կարող է հաստատվել հոկտեմբերի կեսերին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած մյուս պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց
համապատասխան հրամանագիր և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։