https://arm.sputniknews.ru/20220922/erabluric-berman-entarkvats-hing-kin-stacel-en-tarber-astitshani-marmnakan-vnasvatsqner-48741690.html
Եռաբլուրից բերման ենթարկված հինգ կին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Եռաբլուրից բերման ենթարկված հինգ կին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Sputnik Արմենիա
Այս գործով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T17:33+0400
2022-09-22T17:33+0400
2022-09-22T17:36+0400
եռաբլուր պանթեոն
փաստաբան
մայր
զոհ
անհետ կորած
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48684975_0:29:1600:929_1920x0_80_0_0_eafce635fc61ea93ac16022dcfae09d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգը`բոլորը մայրեր, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը հայտնում է նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնողներից 2 մայր են վնասվածքներ ստացել։Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20–ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21–ին, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով` ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել։Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48684975_147:0:1567:1065_1920x0_80_0_0_dccc1847879e983093eb2e96546de776.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եռաբլուր պանթեոն, փաստաբան, մայր, զոհ, անհետ կորած, հհ գլխավոր դատախազություն
եռաբլուր պանթեոն, փաստաբան, մայր, զոհ, անհետ կորած, հհ գլխավոր դատախազություն
Եռաբլուրից բերման ենթարկված հինգ կին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
17:33 22.09.2022 (Թարմացված է: 17:36 22.09.2022) Այս գործով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողներից հինգը`բոլորը մայրեր, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Տեղեկությունը
հայտնում է նրանց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին»,-նշել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծնողներից 2 մայր են վնասվածքներ ստացել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 20–ի երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Սեպտեմբերի 21–ին, սակայն,
ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։
Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով` ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ զոհված
զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել։
Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է
զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։