https://arm.sputniknews.ru/20220922/em-n-der-chi-vorvoshel-rusastani-dem-nvor-patzhamijvocneri-tsavaly-48735704.html
ԵՄ-ն դեռ չի որոշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ծավալը
ԵՄ-ն դեռ չի որոշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ծավալը
Sputnik Արմենիա
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքը երբեք չի դադարել։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T16:03+0400
2022-09-22T16:03+0400
2022-09-22T16:03+0400
ռուսաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43126450_0:0:1601:901_1920x0_80_0_0_cf800e8ffe0ad5376a4975ce194bea92.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի դեմ ԵՄ նոր սահմանափակումների ծավալն առայժմ որոշված չէ։ Բրյուսելում այս հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Սամերը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/09/43126450_0:0:1439:1079_1920x0_80_0_0_d9eeb912689dd6f515653aeb4b0ba31f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ
ԵՄ-ն դեռ չի որոշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ծավալը
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքը երբեք չի դադարել։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի դեմ ԵՄ նոր սահմանափակումների ծավալն առայժմ որոշված չէ։ Բրյուսելում այս հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Սամերը։
«Մենք չենք կարող պատժամիջոցների մանրամասները բացահայտել... Ինչ վերաբերում է պատժամիջոցների շուրջ աշխատանքին, ապա այն երբեք չի դադարել։ Մենք մշտապես հետևել ենք իրադարձությունների զարգացմանը և պատրաստվել դրանց համապատասխան կերպով արձագանքելուն, ինչն էլ հիմա տեղի է ունենում։ Այսինքն՝ պատժամիջոցների ուղղությամբ աշխատանքն այժմ շարունակվում է։ Բայց արդյոք դա պատժամիջոցների նոր յոթերորդ փաթեթը կլինի, թե վեցերորդ փաթեթի լրացումը, այդ մասին հնարավոր կլինի դատել դրա հաստատումից հետո», - ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 210-րդ օրը։