https://arm.sputniknews.ru/20220922/amnn-kangnats-e-hajastani-kvoghqin-bajdeny-pashinjanin-48735608.html
ԱՄՆ–ն կանգնած է Հայաստանի կողքին. Բայդենը` Փաշինյանին
ԱՄՆ–ն կանգնած է Հայաստանի կողքին. Բայդենը` Փաշինյանին
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահի խոսքով` վերջին ռազմական գործողություններն ընդգծում են դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը։ 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T15:49+0400
2022-09-22T15:49+0400
2022-09-22T16:27+0400
ջո բայդեն
ուղերձ
հայաստան
անկախության օր
ամն
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27371225_0:0:1601:901_1920x0_80_0_0_3a16fe257b765964483069e88bffdc98.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին։ՀՀ Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Նրա խոսքով` ԱՄՆ–ն հավատարիմ է մնում Փաշինյանի և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:Բայդենի համար առաջնային է հայ–ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը. ՓելոսիԲայդենը նշել է նաև, թե այս տարի ԱՄՆ-Հայաստան նորացված ռազմավարական երկխոսությունը վերահաստատել է հանձնառությունը երկկողմ հարաբերություններում կապերի ամրապնդմանը և ընդգծել ԱՄՆ–ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նա մի շարք աղմկահարույց հայտարարություններ արեց ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն դրանից հետո հայտարարեց, որ Փելոսիի հռետորաբանությունը լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/1e/27371225_0:0:1423:1067_1920x0_80_0_0_5cb2c2507a5b56fedb27a5492734c945.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջո բայդեն, ուղերձ, հայաստան, անկախության օր, ամն, նիկոլ փաշինյան
ջո բայդեն, ուղերձ, հայաստան, անկախության օր, ամն, նիկոլ փաշինյան
ԱՄՆ–ն կանգնած է Հայաստանի կողքին. Բայդենը` Փաշինյանին
15:49 22.09.2022 (Թարմացված է: 16:27 22.09.2022) ԱՄՆ նախագահի խոսքով` վերջին ռազմական գործողություններն ընդգծում են դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին։ՀՀ Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը, հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
«Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Վերջին ռազմական գործողություններն ընդգծում են մեր դիվանագիտությունը կրկնապատկելու անհրաժեշտությունը, որպեսզի Հայաստանը կարողանա նայել դեպի բարգավաճ և խաղաղ ապագա, ինչը ներառում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորում»,–ասել է Բայդենն իր ուղերձում։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն հավատարիմ է մնում Փաշինյանի և այլ կողմերի հետ աշխատելու՝ աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:
Բայդենը նշել է նաև, թե այս տարի ԱՄՆ-Հայաստան նորացված ռազմավարական երկխոսությունը վերահաստատել է հանձնառությունը երկկողմ հարաբերություններում կապերի ամրապնդմանը և ընդգծել ԱՄՆ–ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական հետագծին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նա մի շարք
աղմկահարույց հայտարարություններ արեց ադրբեջանական ագրեսիայի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն դրանից հետո հայտարարեց, որ Փելոսիի հռետորաբանությունը լուրջ հարված Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ջանքերին։