https://arm.sputniknews.ru/20220922/9-or-shrjapakman-mej-eghats-2-zintsararvoghi-hajvoghvel-e-durs-gal--48743202.html
9 օր շրջափակման մեջ եղած 2 զինծառայողի հաջողվել է դուրս գալ. ՊՆ
9 օր շրջափակման մեջ եղած 2 զինծառայողի հաջողվել է դուրս գալ. ՊՆ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից... 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T18:05+0400
2022-09-22T18:05+0400
2022-09-22T18:31+0400
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48116543_0:0:1600:900_1920x0_80_0_0_dc97bc124aab3dcdcdedf2dc383dc974.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։Մինչ այս պաշտոնական տեղեկություն չի եղել այն մասին, որ հայկական կողմից շրջափակման մեջ գտնվող զինծառայողներ կան։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48116543_295:0:1495:900_1920x0_80_0_0_fdf576a52821e8b2b124152bc7293b70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող
9 օր շրջափակման մեջ եղած 2 զինծառայողի հաջողվել է դուրս գալ. ՊՆ
18:05 22.09.2022 (Թարմացված է: 18:31 22.09.2022) ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից: Տեղեկությունը «
Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Մինչ այս պաշտոնական տեղեկություն չի եղել այն մասին, որ հայկական կողմից շրջափակման մեջ գտնվող զինծառայողներ կան։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները խախտել են
սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։