https://arm.sputniknews.ru/20220922/44-orja-paterazmi-gerineri-u-anhet-kvoratsneri-harazatnern-ajakcutjan-kariq-unen-48718099.html
44-օրյա պատերազմի գերիների ու անհետ կորածների հարազատներն աջակցության կարիք ունեն
44-օրյա պատերազմի գերիների ու անհետ կորածների հարազատներն աջակցության կարիք ունեն
Sputnik Արմենիա
Աջակցությունից ևս մեկ ամիս օգտվելու համար գերիների ու անհետ կորածների հարազատները պետք է դիմում ներկայացնեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը: 22.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-22T11:13+0400
2022-09-22T11:13+0400
2022-09-22T11:27+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
հհ կառավարություն
սոցիալական օգնություն
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36173287_0:62:1600:962_1920x0_80_0_0_011d1d8029978a51a74ba6608dcf984b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս սոցիալական աջակցություն կստանան։Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` պետական աջակցության շարունակականությունն ապահովելու նպատակով։Նշենք, որ գերիների ու անհետ կորածների ընտանիքները պետությունից ամսական 300 000 դրամ գումար են ստանում։Կառավարության այսօրվա որոշմամբ աջակցությունից ևս մեկ ամիս օգտվելու համար գերիների ու անհետ կորածների հարազատները պետք է դիմում ներկայացնեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:Հիշեցնենք` ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկի` աջակցության պոտենցիալ շահառուների թիվը 2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ 13 էր:44-օրյա պատերազմի զոհերի 50 մասունքներ դեռ չեն նույնականացվել. լրացուցիչ գումար է պետք2022 թվականի հուլիսի 11-ի դրությամբ` անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող ևս 76 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ կային, որոնց աջակցությունը, նախկինում ընդունած որոշման համաձայն, դադարեցվել է այս տարվա մարտի 1-ից: Կառավարությունը, սակայն, հուլիսին առաջարկեց աջակցության վճարման ժամկետը 15 ամսվա փոխարեն սահմանել 21 ամիս` մինչև սեպտեմբեր: Ընդ որում` որոշման ընդունման արդյունքում աջակցությունը 2022թ. մարտ-հունիս ամիսների համար հաշվարկվել և վճարվել է միանվագ: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է ևս 136 800 000 դրամ:Խոստացել են հանդիպում կազմակերպել Մհեր Գրիգորյանի հետ. արցախցիները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36173287_118:0:1483:1024_1920x0_80_0_0_29bcc8260e6ee0b02fc7bed813d32018.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, հհ կառավարություն, սոցիալական օգնություն, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, հհ կառավարություն, սոցիալական օգնություն, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
44-օրյա պատերազմի գերիների ու անհետ կորածների հարազատներն աջակցության կարիք ունեն
11:13 22.09.2022 (Թարմացված է: 11:27 22.09.2022) Աջակցությունից ևս մեկ ամիս օգտվելու համար գերիների ու անհետ կորածների հարազատները պետք է դիմում ներկայացնեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանիքները ևս մեկ ամիս սոցիալական աջակցություն կստանան։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` պետական աջակցության շարունակականությունն ապահովելու նպատակով։
«Մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածներ (ինչպես նաև գերեվարվածներ), որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք»,– ասված է որոշման նախագծում:
Նշենք, որ գերիների ու անհետ կորածների ընտանիքները պետությունից ամսական 300 000 դրամ գումար են ստանում։
Կառավարության այսօրվա որոշմամբ աջակցությունից ևս մեկ ամիս օգտվելու համար գերիների ու անհետ կորածների հարազատները պետք է դիմում ներկայացնեն մինչև 2022 թվականի հոկտեմբերի 5-ը:
Հիշեցնենք` ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվարկի` աջակցության պոտենցիալ շահառուների թիվը 2022 թվականի ապրիլի 15-ի դրությամբ 13 էր:
2022 թվականի հուլիսի 11-ի դրությամբ` անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող ևս 76 անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներ կային, որոնց աջակցությունը, նախկինում ընդունած որոշման համաձայն, դադարեցվել է այս տարվա մարտի 1-ից: Կառավարությունը, սակայն, հուլիսին առաջարկեց աջակցության վճարման ժամկետը 15 ամսվա փոխարեն սահմանել 21 ամիս` մինչև սեպտեմբեր: Ընդ որում` որոշման ընդունման արդյունքում աջակցությունը 2022թ. մարտ-հունիս ամիսների համար հաշվարկվել և վճարվել է միանվագ: Այդ նպատակով բյուջեից հատկացվել է ևս 136 800 000 դրամ: