https://arm.sputniknews.ru/20220921/vostikannery-petq-e-gortsen-khist-hamachap-mip-y-erabluric-tsnoghneri-berman-entarkelu-masin-48694316.html
Ոստիկանները պետք է գործեն խիստ համաչափ. ՄԻՊ-ը՝ Եռաբլուրից ծնողների բերման ենթարկելու մասին
Ոստիկանները պետք է գործեն խիստ համաչափ. ՄԻՊ-ը՝ Եռաբլուրից ծնողների բերման ենթարկելու մասին
Sputnik Արմենիա
Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T17:10+0400
2022-09-21T17:10+0400
2022-09-21T17:14+0400
հհ միպ
եռաբլուր պանթեոն
ոստիկան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/27991428_0:103:1000:666_1920x0_80_0_0_6eb325786db2b09ee91fe4e4bccc3563.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում։Այս մասին նշված է ՄԻՊ-ի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։Տեղեկացվում է, որ կապ է հաստատվել ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։Հիշեցնենք՝ երեկ երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր, սակայն, ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով` ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ զոհված զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել։Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/27991428_0:0:888:666_1920x0_80_0_0_0c2d5b91a75ab5430781d4437c3734da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, եռաբլուր պանթեոն, ոստիկան
հհ միպ, եռաբլուր պանթեոն, ոստիկան
Ոստիկանները պետք է գործեն խիստ համաչափ. ՄԻՊ-ը՝ Եռաբլուրից ծնողների բերման ենթարկելու մասին
17:10 21.09.2022 (Թարմացված է: 17:14 21.09.2022) Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան Եռաբլուր պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված զինծառայողների ծնողների և այլ քաղաքացիների վարչական ձերբակալման կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից իրականացվել է արագ արձագանքում։
Տեղեկացվում է, որ կապ է հաստատվել ոստիկանության համապատասխան բաժիններ վարչական ձերբակալման ենթարկված անձանց իրավունքների իրացումն ապահովելու նպատակով։
Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։
Տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի ոստիկանությունից, այդ թվում առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ, նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյից զոհվածների ծնողները Եռաբլուրում էին, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ Այսօր, սակայն,
ոստիկաններն ուժ գործադրեցին և ծնողներին բերման ենթարկեցին` բացելով Փաշինյանի ճանապարհը։
Եռաբլուրից ոստիկանություն է տարվել 37 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի հիմքով` ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Ավելի ուշ զոհված
զինծառայողների ծնողներն ազատ են արձակվել։
Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է
զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների գործողությունները։