https://arm.sputniknews.ru/20220921/um-tarketum-ktan-ev-ardjvoq-sahmany-kpakvi-peskvovy-pataskhanel-e-zvorahavaqi-masin-harcerin-48678837.html
Ում տարկետում կտան, և արդյոք սահմանը կփակվի. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Ում տարկետում կտան, և արդյոք սահմանը կփակվի. Պեսկովը՝ զորահավաքի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երկրի ղեկավարության որոշման հետ կապված մի շարք հարցեր: 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T14:12+0400
2022-09-21T14:12+0400
2022-09-21T14:23+0400
ռուսաստան
զորահավաք
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40345134_0:89:3234:1908_1920x0_80_0_0_a320bfe78636c7ce036b6c78fba90391.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ ժամկետներում կարվի։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մասնակի զորահավաքի մասին Ռուսաստանի նախագահի որոշումը։Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու մասին։Պեսկովը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե սահմանը փա՞կ կլինի նրանց համար, ովքեր ենթակա են մասնակի զորահավաքի:ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ մոբիլիզացիայի ժամկետների մասին հրամանագրում տեղեկություն չկա:Պեսկովը նաեւ մեկնաբանել է այն դիտարկումը, թե մեկ շաբաթ առաջ ինքը հայտարարել է, որ ներկա պահին ո՛չ մասնակի, ո՛չ ամբողջական զորահավաքի մասին խոսք չկա:«Ինձ հարցնում էին ամբողջական զորահավաքի մասին, ես ասել էի, որ այս պահին դրա մասին խոսք չկա։ Այն մասին, թե ինչպես են փոխվել պայմանները հատուկ ռազմական գործողության ընթացքում, իր ելույթում ասել է Պուտինը: Հենց նախագահն է ասել, որ փաստացի մենք հիմա բախվում ենք ՆԱՏՕ-ի ու մեզ ոչ բարեկամ երկրների ռազմական ներուժի հետ»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1e/40345134_301:0:3030:2047_1920x0_80_0_0_d5ba0a147ef59e27ac42c0f172e5c8d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, զորահավաք, դմիտրի պեսկով
ռուսաստան, զորահավաք, դմիտրի պեսկով
Ում տարկետում կտան, և արդյոք սահմանը կփակվի. Պեսկովը՝ զորահավաքի մասին
14:12 21.09.2022 (Թարմացված է: 14:23 21.09.2022) ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է երկրի ղեկավարության որոշման հետ կապված մի շարք հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Քաղաքացիների կատեգորիաները, որոնց տարկետման իրավունք է տրվում, որոշվում են ՌԴ կառավարության կողմից։ Դա հնարավորինս կարճ ժամկետներում կարվի։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով մասնակի զորահավաքի մասին Ռուսաստանի նախագահի որոշումը։
Պեսկովը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե սահմանը փա՞կ կլինի նրանց համար, ովքեր ենթակա են մասնակի զորահավաքի:
«Չեմ կարող հիմա պատասխանել այդ հարցին։ Այդ մասին գործող օրենքում դրույթներ կան։ Դրա համար եկեք մի քիչ համբերությամբ զինվենք, այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ կլինեն», - ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ մոբիլիզացիայի ժամկետների մասին հրամանագրում տեղեկություն չկա:
Պեսկովը նաեւ մեկնաբանել է այն դիտարկումը, թե մեկ շաբաթ առաջ ինքը հայտարարել է, որ ներկա պահին ո՛չ մասնակի, ո՛չ ամբողջական զորահավաքի մասին խոսք չկա:
«Ինձ հարցնում էին ամբողջական զորահավաքի մասին, ես ասել էի, որ այս պահին դրա մասին խոսք չկա։ Այն մասին, թե ինչպես են փոխվել պայմանները հատուկ ռազմական գործողության ընթացքում, իր ելույթում ասել է Պուտինը: Հենց նախագահն է ասել, որ փաստացի մենք հիմա բախվում ենք ՆԱՏՕ-ի ու մեզ ոչ բարեկամ երկրների ռազմական ներուժի հետ»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։