00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թվային վերահսկողությունը թույլ կտա պարզեցնել բեռնափոխադրումը ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև. ԵՏՀ

© Sputnik / Vladimir TrefilovԵվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովը - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ-ում մշակվող թվային տրանսպորտային միջանցք նախագիծն առաջարկվել է տարածել Չինաստանի վրա։ Այդ դեպքում բեռների զննումը փոխադարձ առևտրում կհասցվի նվազագույնի։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Վերահսկման թվային միջոցները թույլ կտան պարզեցնել բեռնափոխադրումները Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա–Մինսկ–Երևան–Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյովը։
Նա հայտարարեց, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև երկու կողմերի բեռների համար մաքսային ընթացակարգերի արագացված կիրառում նախատեսող առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր է գործում, ինչպես նաև ստացվող բեռների վերաբերյալ մաքսային տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր։ Սա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրների մաքսայինները տեղեկացնում են չինական կողմին Չինաստան և հակառակ ուղղությամբ ընթացող ապրանքների խմբաքանակների մասին։
«Այդպիսով, համաձայնագրերը մաքսային տուրքերի գծով արտոնություններ չեն նախատեսում, սակայն ընթացակարգերի արագացում են առաջարկում, ինչը ևս շատ կարևոր է», – հավելեց Կովալյովը։
Այս համաձայնագրերի հիման վրա Սամարղանդում օրեր առաջ կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովի ժամանակ քննարկվել է բեռների տեղաշարժի վերահսկման թվային համակարգ ստեղծելու հնարավորությունը։ Բեռնատար կոնտեյներների վրա նավիգացիոն կապարակնիքներ կտեղադրվեն, որոնք վերահսկող մարմիններին տեղեկություն կփոխանցեն այն մասին, թե ուր է ուղևորվում մեքենան (կամ վագոնը), որտեղ է գտնվում տվյալ պահին, չի շեղվել արդյոք ապրանքագրում նշված երթուղուց և արդյոք այն ճանապարհին չեն բացել։ Այդ դեպքում բեռների ստուգման անհրաժեշտությունը նվազագույնի կհասցվի։
Նման համակարգ արդեն իսկ մշակվել է Եվրասիական միության համար և նախատեսվածի համաձայն պետք է ամբողջությամբ գործարկվի հաջորդ տարի։ Այժմ բանակցություններ են ընթանում նաև Չինաստանին տեղեկատվական այդ համակարգում ներառելու մասին։ Այդ դեպքում բեռների զննման անհրաժեշտությունը կկրճատվի նաև երկկողմ առևտրում։
Հիշեցնենք, որ Չինաստանը ներկա պահին Եվրասիական տնտեսական միության առանցքային առևտրային գործընկերն է, ԵԱՏՄ-ի ընդհանուր արտաքին առևտրում դրա մասնաբաժինը մոտ 20% է (մոտավորապես 167 մլրդ դոլար)։
Ավելի վաղ ենթադրվում էր, որ բեռնափոխադրումների համար Եվրասիական թվային համակարգը պատրաստ կլինի և կփորձարկվի 2022 թվականի վերջին։
Լրահոս
0