https://arm.sputniknews.ru/20220921/kievy-drakan-er-ardzaganqel-rdi-arajarkin-bajc-khaghaghutjunn-arevmutqin-petq-cher-putin-48660134.html
Կիևը դրական էր արձագանքել ՌԴ–ի առաջարկին, բայց խաղաղությունն Արևմուտքին պետք չէր. Պուտին
Կիևը դրական էր արձագանքել ՌԴ–ի առաջարկին, բայց խաղաղությունն Արևմուտքին պետք չէր. Պուտին
Sputnik Արմենիա
Ըստ Պուտինի` արևմտյան երկրները Կիևին ստիպում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք` ասելով, որ Ռուսատանը պետք է անպայման մարտադաշտի... 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T11:04+0400
2022-09-21T11:04+0400
2022-09-21T11:04+0400
վլադիմիր պուտին
ուկրաինա
արևմուտք
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48657870_0:0:3161:1779_1920x0_80_0_0_a32c22187876e967a248363738b51ceb.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Կիևը դրական էր արձագանքել Ռուսաստանի Դաշնության առաջարկներին։ Բայց Ուկրաինային ուղղակիորեն հանձնարարվեց խափանել պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, արևմտյան երկրները Կիևին ստիպում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք` ասելով, որ Ռուսաստանը պետք է անպայման մարտադաշտի վերածվի։Ռուսաստանի ղեկավարն իր ուղերձում ասել էր, որ, որ եթե իրենց երկրի տարածքային ամբողջականությունը վտանգի ենթարկվի, իրենք կօգտագործեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները, այդ թվում միջուկային զենքը՝ պաշտպանելու Ռուսաստանն և նրա ժողովրդին։ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ իր այդ խոսքերը «բլեֆ» չեն` միաժամանակ Արևմուտքին զգուշացնելով, որ միջուկային զենքի մասին շանտաժները կարող են շրջվել հենց իր դեմ։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։
ուկրաինա
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48657870_85:0:2814:2047_1920x0_80_0_0_eba647b86277f367759e8321270bb033.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, ուկրաինա, արևմուտք, պատերազմ, ռուսաստան
վլադիմիր պուտին, ուկրաինա, արևմուտք, պատերազմ, ռուսաստան
Կիևը դրական էր արձագանքել ՌԴ–ի առաջարկին, բայց խաղաղությունն Արևմուտքին պետք չէր. Պուտին
Ըստ Պուտինի` արևմտյան երկրները Կիևին ստիպում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք` ասելով, որ Ռուսատանը պետք է անպայման մարտադաշտի վերածվի։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Կիևը դրական էր արձագանքել Ռուսաստանի Դաշնության առաջարկներին։ Բայց Ուկրաինային ուղղակիորեն հանձնարարվեց խափանել պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր ՌԴ քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արդեն հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո, այդ թվում՝ Ստամբուլում կայացած բանակցություններում, Կիևի ներկայացուցիչները շատ դրական էին արձագանքել մեր առաջարկներին»,- ասել է նա` հիշեցնելով, որ դրանք առաջին հերթին վերաբերում էին Ռուսաստանի անվտանգությանն ու նրա շահերին։ Սակայն որոշակի փոխզիջումների հասնելուց հետո, ՌԴ նախահագահի բնորոշմամբ, Կիևին փաստացի ուղղակի հրահանգ է տրվել խափանել բոլոր պայմանավորվածությունները, և Ուկրաինային սկսել են ավելի շատ սպառազինել:
Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, արևմտյան երկրները Կիևին ստիպում են ռազմական գործողությունները տեղափոխել Ռուսաստանի տարածք` ասելով, որ Ռուսաստանը պետք է անպայման մարտադաշտի վերածվի։
Ռուսաստանի ղեկավարն իր ուղերձում ասել էր, որ, որ եթե իրենց երկրի տարածքային ամբողջականությունը վտանգի ենթարկվի, իրենք կօգտագործեն իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցները,
այդ թվում միջուկային զենքը՝ պաշտպանելու Ռուսաստանն և նրա ժողովրդին։ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ իր այդ խոսքերը «բլեֆ» չեն` միաժամանակ Արևմուտքին զգուշացնելով, որ միջուկային զենքի մասին շանտաժները կարող են շրջվել հենց իր դեմ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։