https://arm.sputniknews.ru/20220921/chzhhi-banaky-petq-e-kentrvonana-martakan-gvortsvoghutjunneri-nakhapatrastman-vra-si-tsinpin-48696089.html
ՉԺՀ–ի բանակը պետք է կենտրոնանա մարտական գործողությունների նախապատրաստման վրա. Սի Ծինփին
ՉԺՀ–ի բանակը պետք է կենտրոնանա մարտական գործողությունների նախապատրաստման վրա. Սի Ծինփին
Sputnik Արմենիա
Չինաստանի առաջնորդն ընդգծել է նախկինում նախանշված բերափոխումների նպատակների իրագործման ուղուն խիստ հետևելու անհրաժեշտությունը։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T17:38+0400
2022-09-21T17:38+0400
2022-09-21T17:38+0400
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
զինված ուժեր
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/1902/19/19021926_0:286:3072:2014_1920x0_80_0_0_c66639d6b9e1340716abf9b0ef70fcd6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը պետք է կենտրոնանա իրական մարտական գործողություններին մասնակցելուն նախապատրաստվելու վրա։ Այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ–ի նախագահ, ՉԺՀ–ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Սի Ծինփինը։Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով չինական ԶԼՄ–ներին, Պեկինում այսօր Չինաստանի Կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ կայացել է ազգային պաշտպանության և ռազմական բարեփոխման հարցերով սեմինար։ ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը, որը նաև զբաղեցնում է ՉԺՀ–ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը, սեմինարի մասնակիցներին մի շարք հրահանգներ է ուղարկել։ՉԺՀ–ի ղեկավարն ընդգծել է նախկինում նախանշված բերափոխումների նպատակների իրագործման ուղուն խիստ հետևելու անհրաժեշտությունը։Վերջին տարիներին հայ-չինական հարաբերությունները կայուն զարգանում են. Սի Ծինփին2015 թվականին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին սեփական ԶՈւ–ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այն զգալիորեն բարեփոխելու մտադրության մասին։ ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը փորձում է գերժամանակակից բանակ ստեղծել, որն անհրաժեշտության դեպքում ի զորու կլիներ հակահարված տալ ցանկացած թշնամու։ Ըստ նրա` բանակի հանդեպ կարևորագույն պահանջներից է նրա մարտունակությունն ու հաղթելու կարողությունը։Չինաստանի ժողովրդաազատագրական բանակում բարեփոխումների մեկնարկից հետո ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր են ստեղծվել, և ներկա պահին դրանք ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ՉԺՀ–ի զինված ժողովրդական ոստիկանության հետ մեկտեղ կազմում են Չինաստանի զինված ուժերը։Սի Ծինփինը խոսել է Բայդենի հետ ու պարզաբանել Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումՉինաստանի առաջնորդը դեռ 2017 թվականին Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարի բացման ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ մինչև 2035 թվականը նախատեսվում է ավարտել երկրի զինված ուժերի արդիականացումը, որպեսզի դրանք լիովին համապատասխանեն ժամանակակից մարտահրավերներին և նոր ժամանակների պահանջներին։ Իսկ մինչև 2050 թվականը Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը պետք է վերածվի առաջատար համաշխարհային մակարդակի զինված ուժերի։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1902/19/19021926_269:0:2998:2047_1920x0_80_0_0_b461e6c6ad35d6df5aa803aa7f0b10f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), զինված ուժեր, բանակ
չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), զինված ուժեր, բանակ
ՉԺՀ–ի բանակը պետք է կենտրոնանա մարտական գործողությունների նախապատրաստման վրա. Սի Ծինփին
Չինաստանի առաջնորդն ընդգծել է նախկինում նախանշված բերափոխումների նպատակների իրագործման ուղուն խիստ հետևելու անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը պետք է կենտրոնանա իրական մարտական գործողություններին մասնակցելուն նախապատրաստվելու վրա։ Այս մասին այսօր հայտարարել է ՉԺՀ–ի նախագահ, ՉԺՀ–ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Սի Ծինփինը։
Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, հղում անելով չինական ԶԼՄ–ներին, Պեկինում այսօր Չինաստանի Կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի անդամների մասնակցությամբ կայացել է ազգային պաշտպանության և ռազմական բարեփոխման հարցերով սեմինար։ ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը, որը նաև զբաղեցնում է ՉԺՀ–ի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը, սեմինարի մասնակիցներին մի շարք հրահանգներ է ուղարկել։
ՉԺՀ–ի ղեկավարն ընդգծել է նախկինում նախանշված բերափոխումների նպատակների իրագործման ուղուն խիստ հետևելու անհրաժեշտությունը։
2015 թվականին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին սեփական ԶՈւ–ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այն զգալիորեն բարեփոխելու մտադրության մասին։ ՉԺՀ–ի նախագահ Սի Ծինփինը փորձում է գերժամանակակից բանակ ստեղծել, որն անհրաժեշտության դեպքում ի զորու կլիներ հակահարված տալ ցանկացած թշնամու։ Ըստ նրա` բանակի հանդեպ կարևորագույն պահանջներից է նրա մարտունակությունն ու հաղթելու կարողությունը։
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակում բարեփոխումների մեկնարկից հետո ռազմավարական նշանակության հրթիռային զորքեր են ստեղծվել, և ներկա պահին դրանք ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային ուժերի և ՉԺՀ–ի զինված ժողովրդական ոստիկանության հետ մեկտեղ կազմում են Չինաստանի զինված ուժերը։
Չինաստանի առաջնորդը դեռ 2017 թվականին Չինաստանի Կոմկուսի 19-րդ համագումարի բացման ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ մինչև 2035 թվականը նախատեսվում է ավարտել երկրի զինված ուժերի արդիականացումը, որպեսզի դրանք լիովին համապատասխանեն ժամանակակից մարտահրավերներին և նոր ժամանակների պահանջներին։ Իսկ մինչև 2050 թվականը Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը պետք է վերածվի առաջատար համաշխարհային մակարդակի զինված ուժերի։