https://arm.sputniknews.ru/20220921/armen-grigvorjany-handipel-e-hapk-glkhavvor-qartughari-ev-hapk-araqelutjan-andamneri-het-48658797.html
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները։ 21.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-21T10:53+0400
2022-09-21T10:53+0400
2022-09-21T12:46+0400
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ստանիսլավ զաս
հայաստան
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48671663_0:0:1280:721_1920x0_80_0_0_1f4b68f8107f2d5942c99b84c2416aa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։Նշվում է, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սկսել է իր աշխատանքը Երևանում։ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ։Հիշեցնենք` ՀԱՊԿ Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։ Նշենք, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը` ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, սեպտեմբերի 19–ին ավարտեց իր աշխատանքը Հայաստանում։ ՀԱՊԿ-ը դեռ «թուրը պատյանից չի հանել». գեներալ Սիդորովը` Հայաստանում աշխատանքի մասինՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել էր 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։Նիստի ժամանակ խորհուրդը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով և դիտարկել կարգավորման հարցով ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու առաջարկները։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությանը։ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 15–ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/15/48671663_0:0:1280:960_1920x0_80_0_0_73bc2b7adbc18011cac93cdc7efcc7e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս, հայաստան, արմեն գրիգորյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ստանիսլավ զաս, հայաստան, արմեն գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ
10:53 21.09.2022 (Թարմացված է: 12:46 21.09.2022) ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները։
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀԱՊԿ առաքելության անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում է
ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, սկսել է իր աշխատանքը Երևանում։
ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, որոնք հանդիսանում են կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ։
Հիշեցնենք` ՀԱՊԿ Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսվում են սահմանամերձ շրջաններում առկա իրավիճակի ուսումնասիրման և մոնիթորինգի աշխատանքներ, ինչպես նաև հանդիպումներ ՀՀ բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ։
Նշենք, որ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խումբը` ղեկավար, ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, սեպտեմբերի 19–ին
ավարտեց իր աշխատանքը Հայաստանում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ էր կայացել, որը գումարվել է Հայաստանի խնդրանքով։
Հայաստանն էլ ՀԱՊԿ–ին դիմել էր 4-րդ հոդվածով, այն է` ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար։
Նիստի ժամանակ խորհուրդը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով և դիտարկել կարգավորման հարցով ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու առաջարկները։ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայաստան ուղարկել կազմակերպության առաքելությանը։
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 15–ին։