https://arm.sputniknews.ru/20220920/ukrainan-24-ark-e-ardzakel-zapvorvozhiei-aek-i-mvot-gtnvvogh-jermajin-entakajani-ughghutjamb-pn-48616301.html
Ուկրաինան 24 արկ է արձակել Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ գտնվող ջերմային ենթակայանի ուղղությամբ. ՊՆ
Ուկրաինան 24 արկ է արձակել Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ գտնվող ջերմային ենթակայանի ուղղությամբ. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T15:42+0400
2022-09-20T15:42+0400
2022-09-20T15:44+0400
զապորոժիե
ատոմակայան
ուկրաինա
գնդակոծություն
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_0:149:3138:1914_1920x0_80_0_0_b7f1aaa6c46965293dc6d279d618325e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական կողմը 5 անգամ հրետակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող ջերմային էլեկտրակայանը։ 24 արկ է արձակվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինացի զինվորականների 49 հրետանային ստորաբաժանումներ, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա 142 շրջաններում, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի ու Զապորոժիեի շրջաններում ոչնչացրել են զինամթերքի հինգ պահեստ:Հաղորդվում է նաև, որ ՌԴ ԶՈւ–իհարվածներով Նիկոլաևում զրահատանկային գործարանի արտադրամաս է ոչնչացվել։Զապորոժիեի ԱԷԿ–ը կրկին միացվել է ուկրաինական էներգացանցին. ՄԱԳԱՏԷԳերատեսչության տվյալներով՝ կրակային հարվածներ են հասցվել Խերսոնի մարզում 59-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ:ՊՆ-ից հայտնել են նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում ոչնչացրել է Ուկրաինայի շուրջ 170 զինվորականների:Բացի այդ, Խերսոնի մարզի Տերնովկա ու Անդրեևկա բնակավայրերի շրջաններում 59-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ կենտրոնացած կրակային հարվածներով ոչնչացվել են մինչև 100 զինծառայողներ ու յոթ մարտական զրահապատ մեքենաներ:Կիևը Զապորոժիեի ԱԷԿ–ի շրջանում մեծ հարձակում է պատրաստում. ՌոգովՌուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել ԴԺՀ-ում ու Խերսոնի մարզում:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 208-րդ օրը։
զապորոժիե
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39038701_209:0:2940:2048_1920x0_80_0_0_135918770326f1877b0f5c61517e7600.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, գնդակոծություն, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
զապորոժիե, ատոմակայան, ուկրաինա, գնդակոծություն, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
Ուկրաինան 24 արկ է արձակել Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ գտնվող ջերմային ենթակայանի ուղղությամբ. ՊՆ
15:42 20.09.2022 (Թարմացված է: 15:44 20.09.2022) Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական կողմը 5 անգամ հրետակոծել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում գտնվող ջերմային էլեկտրակայանը։ 24 արկ է արձակվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ատոմակայանի տարածքը գնդակոծած Ուկրաինայի ԶՈւ հրետանային ստորաբաժանումները պատասխան կրակով ճնշված են։ Զապորոժիեի ԱԷԿ-ում ռադիացիոն իրավիճակը նորմայի սահմաններում է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսական ավիացիան, հրթիռային զորքերն ու հրետանին մեկ օրում խոցել են ուկրաինացի զինվորականների 49 հրետանային ստորաբաժանումներ, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա 142 շրջաններում, Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի ու Զապորոժիեի շրջաններում ոչնչացրել են զինամթերքի հինգ պահեստ:
Հաղորդվում է նաև, որ ՌԴ ԶՈւ–իհարվածներով Նիկոլաևում զրահատանկային գործարանի արտադրամաս է ոչնչացվել։
Գերատեսչության տվյալներով՝ կրակային հարվածներ են հասցվել Խերսոնի մարզում 59-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ:
ՊՆ-ից հայտնել են նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում ոչնչացրել է Ուկրաինայի շուրջ 170 զինվորականների:
Բացի այդ, Խերսոնի մարզի Տերնովկա ու Անդրեևկա բնակավայրերի շրջաններում 59-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ կենտրոնացած կրակային հարվածներով ոչնչացվել են մինչև 100 զինծառայողներ ու յոթ մարտական զրահապատ մեքենաներ:
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում 12 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել ԴԺՀ-ում ու Խերսոնի մարզում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 208-րդ օրը։