https://arm.sputniknews.ru/20220920/turqian-petq-e-hamapataskhani-shhk-in-andamakcelu-chapanishnerin-u-chandamakci-nato-in-agn-48604615.html
Թուրքիան պետք է համապատասխանի ՇՀԿ-ին անդամակցելու չափանիշներին ու չանդամակցի ՆԱՏՕ-ին. ԱԳՆ
Թուրքիան պետք է համապատասխանի ՇՀԿ-ին անդամակցելու չափանիշներին ու չանդամակցի ՆԱՏՕ-ին. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Այն բոլոր դրական պահերում, որոնք կապում են Թուրքիան և ՇՀԿ-ն, կան գործոններ, որոնք ուշադիր կուսումնասիրվեն: 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T13:15+0400
2022-09-20T13:15+0400
2022-09-20T13:15+0400
շհկ
թուրքիա
ռուսաստան
նատօ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470374_0:0:1601:901_1920x0_80_0_0_61385a4df63a1e30da580f8c83ab83f9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Spitnik. Թուրքիան պետք է համապատասխանի ՇՀԿ-ին անդամակցելու մի շարք չափանիշների ու չանդամակցի այնպիսի դաշինքների, ինչպիսիք ՆԱՏՕ-ն է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովը:«Մենք դրույթներ ունենք նոր անդամների ընդունման մասին, որոնք նախատեսում են մի շարք չափանիշներ, որոնց թվում են Եվրասիական տարածաշրջանին պատկանելը, ՇՀԿ անդամ պետությունների հետ ակտիվ դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի պահպանումը, ինչպես ՇՀԿ պետությունների հետ հակամարտությունների բացակայությունը, այնպես էլ արտաքին հակամարտություններին չմիջամտելը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների բացակայությունը, ինչպես նաև թշնամական կամ ՇՀԿ անդամների դեմ ուղղված գործողությունների և դաշինքների չմասնակցելը»,-ասել է ՌԴ ԱԳՆ դեսպանը:Խակիմովը նշել է, որ բոլոր դրական պահերում, որոնք կապում են Թուրքիան և ՇՀԿ-ն, կան գործոններ, որոնք ուշադիր կուսումնասիրվեն:Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել Է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Սամարղանդում կայացած նիստին, որից հետո հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն է անդամակցել ՇՀԿ-ին: Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն զսպում է Թուրքիայի անդամակցությունն իր շարքերին արդեն ավելի քան կես դար, և նա չի պատրաստվում հաշվետու լինել Եվրոպայի առջև` ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/11/48470374_0:0:1423:1067_1920x0_80_0_0_f035c01778b15a5726badba1fdc5b883.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շհկ, թուրքիա, ռուսաստան, նատօ
շհկ, թուրքիա, ռուսաստան, նատօ
Թուրքիան պետք է համապատասխանի ՇՀԿ-ին անդամակցելու չափանիշներին ու չանդամակցի ՆԱՏՕ-ին. ԱԳՆ
Այն բոլոր դրական պահերում, որոնք կապում են Թուրքիան և ՇՀԿ-ն, կան գործոններ, որոնք ուշադիր կուսումնասիրվեն:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Spitnik. Թուրքիան պետք է համապատասխանի ՇՀԿ-ին անդամակցելու մի շարք չափանիշների ու չանդամակցի այնպիսի դաշինքների, ինչպիսիք ՆԱՏՕ-ն է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՇՀԿ-ի գործերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովը:
«Մենք դրույթներ ունենք նոր անդամների ընդունման մասին, որոնք նախատեսում են մի շարք չափանիշներ, որոնց թվում են Եվրասիական տարածաշրջանին պատկանելը, ՇՀԿ անդամ պետությունների հետ ակտիվ դիվանագիտական և առևտրատնտեսական հարաբերությունների և մշակութային կապերի պահպանումը, ինչպես ՇՀԿ պետությունների հետ հակամարտությունների բացակայությունը, այնպես էլ արտաքին հակամարտություններին չմիջամտելը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների բացակայությունը, ինչպես նաև թշնամական կամ ՇՀԿ անդամների դեմ ուղղված գործողությունների և դաշինքների չմասնակցելը»,-ասել է ՌԴ ԱԳՆ դեսպանը:
Նա նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որը «Ռուսաստանին ոչ թե պարզապես թշնամի, այլ թիվ մեկ թշնամի է հայտարարել»:
Խակիմովը նշել է, որ բոլոր դրական պահերում, որոնք կապում են Թուրքիան և ՇՀԿ-ն, կան գործոններ, որոնք ուշադիր կուսումնասիրվեն:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել Է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Սամարղանդում կայացած նիստին, որից հետո հայտարարել է, որ Թուրքիայի նպատակն է անդամակցել ՇՀԿ-ին: Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ն զսպում է Թուրքիայի անդամակցությունն իր շարքերին արդեն ավելի քան կես դար, և նա չի պատրաստվում հաշվետու լինել Եվրոպայի առջև` ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար: