https://arm.sputniknews.ru/20220920/tesakamurj-eatm-i-ev-shhk-i-mijev-hamagvortsakcutjan-khvoracum-48594375.html
Տեսակամուրջ. «ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության խորացում»
Տեսակամուրջ. «ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության խորացում»
Sputnik Արմենիա
Օրերս Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը քննարկել են ԵԱՏՄ–ՇՀԿ... 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T11:12+0400
2022-09-20T11:12+0400
2022-09-20T11:15+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
շհկ
ասուլիս
մամուլի կենտրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39073042_0:0:1600:901_1920x0_80_0_0_2da2e423d5f4861e8d27fa3843bff109.jpg
Օրերս Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը քննարկել են ԵԱՏՄ–ՇՀԿ համագործակցության հեռանկարները մի շարք առաջնահերթ ուղղություններով, մասնավորապես, ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների, առևտրի և ներդրումների ֆինանսավորման, գործարար շրջանակների և երիտասարդության փոխգործակցության ամրապնդման ոլորտում: Միխայիլ Մյասնիկովիչը նաև հանդիպման ընթացքում առաջարկել է համատեղ մշակել տրանսպորտային-լոգիստիկ մեգանախագիծ, որը կոչված է միավորել Եվրասիական տարածաշրջանի տարածքը:Ինչպե՞ս կընթանա աշխատանքը նշված առաջնահերթ ուղղություններով: Որքանո՞վ կօգնեն մաքսային տարանցման, տրանսպորտային միջանցքների և երթուղիների թվայնացման ոլորտում ԵՏՀ-ի մշակումները տրանսպորտային-լոգիստիկ նախագծին: Համագործակցության ի՞նչ հնարավորություններ կստեղծի ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև հուշագրի ստորագրումը:Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության խորացում» թեմայով Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ընթացքում:Բանախոսները Մոսկվայում.- ԵՏՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյով,- ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյան։Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/18/39073042_2:0:1426:1068_1920x0_80_0_0_38c4703d76370fb25e23b36b12006024.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), շհկ, ասուլիս, մամուլի կենտրոն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), շհկ, ասուլիս, մամուլի կենտրոն
Տեսակամուրջ. «ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության խորացում»
11:12 20.09.2022 (Թարմացված է: 11:15 20.09.2022) Օրերս Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը քննարկել են ԵԱՏՄ–ՇՀԿ համագործակցության հեռանկարները մի շարք առաջնահերթ ուղղություններով, մասնավորապես, ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների, առևտրի և ներդրումների ֆինանսավորման, գործարար շրջանակների և երիտասարդության փոխգործակցության ամրապնդման ոլորտում: Միխայիլ Մյասնիկովիչը նաև հանդիպման ընթացքում առաջարկել է համատեղ մշակել տրանսպորտային-լոգիստիկ մեգանախագիծ, որը կոչված է միավորել Եվրասիական տարածաշրջանի տարածքը:
Ինչպե՞ս կընթանա աշխատանքը նշված առաջնահերթ ուղղություններով: Որքանո՞վ կօգնեն մաքսային տարանցման, տրանսպորտային միջանցքների և երթուղիների թվայնացման ոլորտում ԵՏՀ-ի մշակումները տրանսպորտային-լոգիստիկ նախագծին: Համագործակցության ի՞նչ հնարավորություններ կստեղծի ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև հուշագրի ստորագրումը:
Այս և այլ հարցերի պատասխանները կհնչեն սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, «ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի միջև համագործակցության խորացում» թեմայով Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ընթացքում:
- ԵՏՀ նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալյով,
- ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյան։
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև
VK-ում և
Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։