00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սովորական ֆաշիզմ. ինչպես է ՈւԶՈւ-ն հաշվեհարդար տեսնում Խարկովի մարզի բնակիչների հետ

© Photo : official site of the President of UkraineՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի շրջանի զինվորականների առաջապահ դիրքեր (17 փետրվարի, 2022թ). Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի շրջանի զինվորականների առաջապահ դիրքեր (17 փետրվարի, 2022թ). Ուկրաինա - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի շրջանի զինվորականների առաջապահ դիրքեր (17 փետրվարի, 2022թ). Ուկրաինա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խարկովի մարզում ամբողջ թափով ընթանում է բնակչությունը «ռուսամետ տարրերից» մաքրելու գործընթացը: Մարդկանց փողոցում բռնում են և տանում անհայտ ուղղությամբ: Հաշվերահարդարի առիթ կարող է դառնալ ինչ ասես` սոցիալական ցանցերում գրառումից մինչև նեղացած հարևանի մատնություն: Կիևի ռեժիմի բացեիբաց տեռորի մասին` ՌԻԱ Նովոստիի հոդվածում:

Վլադիմիր Կովալյով, ՌԻԱ Նովոստի

Մարդաորս

Ուկրաինական ԶԼՄ-ները լի են հաղորդագրություններով այն մասին, թե ինչպես են իրենց բանակը, Անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը պայքարում, այսպես կոչված, «կոլաբորանտների» դեմ: Մինչդեռ այս ամենի հետևում իսկական ահաբեկչություն է կանգնած: Կիևը պետության թշնամի է հայտարարում նրանց, ովքեր սկսել են ապրել նոր կանոններով և անցել են կրթության, փաստաթղթաբանության, առողջապահության ռուսական ստանդարտների:
Դպրոցում ուսուցիչ ես աշխատել` մինչև երեք տարի ազատազրկում: Ռուսաստանցիներին որևէ բան ես վաճառել կամ այլ ծառայություններ ես մատուցել` հինգ տարի: Պաշտոն ես զբաղեցրել վարչակազմում, մասնակցել ես կազմակերպչական հարցերի լուծմանը` 10 տարի: Դատավոր ես կամ ոստիկան` 15: Ռուսական քաղաքականության տեղեկատվական ուղեկցման համար` 20: Եթե «կոլաբորանտի» գործողությունների արդյունքում մարդիկ են մահացել կամ այլ «ծանր հետևանքներ» են եղել` ցմահ: Ավելի քան հազար այդպիսի գործ են հարուցել: Ընդ որում` դատապարտվածները ռազմագերիների հետ փոխանակման ենթակա չեն:
Ուկրաինան հրետակոծել է Դոնեցկի բնակելի շրջանը, հրդեհ է բռնկվել շուկայում. տեսանյութ
Բացի այդ, դատում են պետական դավաճանության համար: Բայց այս դեպքում մեղադրող կողմը ստիպված է ապացուցել Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, պաշտպանունակությանը և տեղեկատվական անվտանգությանը հասցված վնասը: «Կոլաբորացիոնիզմի» դեպքում բավարար է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ սովորական փոխշփումը:
Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան այն մասին, թե ինչպես են ուկրաինացի զինվորականները շրջում, օրինակ, Կուպյանսկով և փնտրում նրանց, ովքեր այս կամ այն կերպ համագործակցել են ռուսաստանցիների հետ: Մարդկաց ծեծում են, վիրավորում, ստորացնում, ստիպում են ներողություն խնդրել Մոսկվայի հետ համագործակցելու համար: Շարքային ոկրաինացիները «ազատագրված տարածքներով» հալածված գազանների պես են տեղաշարժվում: Յուրաքանչյուրին ցանկացած պահի կարող են դավաճան հայտարարել:

Ոչ մտացածին պատմություններ

Մարդաորսը սկսել է Խարկովի մարզի«տարածքային պաշտպանությունը»: Պատժիչ խմբերը հատուկ ձևավորվել են ջոկատներից, որոնք վերջին ամիսներին մեծ կորուստներ են կրել: ԶԼՄ-ների տվյալներով` Կիևը պահանջում է մինչև սեպտեմբերի վերջ թշնամիներից մաքրել Իզյումը, Բալակլեան, Կուլյանսկը և Խարկովի մարզի մյուս բնակավայրերը, որտեղ ռուսական բանակն է եղել: Եթե գրոհայիններըգրաֆիկի մեջ չտեղավորվեն, օգնության կուղարկեն Լվովի մարզի տարածքային պաշտպանությունից:
«Ֆիլտրացիան մոտ տաս օր կտևի... Քաղաքում հանգիստ է, զինվորականները զբաղվում են մաքրումներով»,-առօրյա տոնով տեղի ունեցողը նկարագրում է Իզյումի` Կիևի կողմից նշանակված քաղաքապետ Վալերի Մարչենկոն:
Գործնականում դա հետևյալ կերպ է տեղի ունենում. մարդու կողքին ավտոմեքենա է կանգնում, հաճախ` քաղաքացիական, որից մի քանի զինվորականներ են դուրս գալիս: Հենց փողոցում հարցաքննում են. Ի՞նչ ես աշխատել, որքա՞ն ես ստացել, ինչո՞ւ ես համաձայնել համագործակցել ռուսաստանցիների հետ: Ինչպիսին էլ լինեն պատասխանները, «կոլաբորանտի» ճակատագիրն արդեն վճռված է:
Օրինակ, Վալենտինան` Վոլնովախ քաղաքից, արդեն մի քանի օր է, ինչ չի կարողանում կապվել Խարկովի մոտ ապրող իր ընկերուհու հետ: ՌԴ, ԴԺՀ և ԼԺՀ միութենական զորքերի գալուց առաջ նրա ամուսինն աշխատում էր ԱԻՆ-ի տեղական բաժանմունքում և նոր իշխանությունների օրոք փրկարար էր մնացել. փլատակների տակից մարդկանց էր հանում, որոնք տուժել էին ուկրաինական ռմբակոծություններից, հանգցնում էր բնակելի տների հրդեհները: Երբեք քաղաքականությամբ չէր զբաղվում, միայն օգնում էր մարդկանց:
«Գործըներների խոսքով` հենց աշխատավայրից նրան տարել են անհայտ ուղղությամբ: Հիմա ընկերուհիս էլ կապի դուրս չի գալիս, հաղորդագրություններին չի պատասխանում»,-անհանգստանում է Վալենտինան:
Ո՞ւր կհասցնի ԵՄ–ին «Ուկրաինայի եվրոպական ուղին»
Պատժիչներին հաճախ օգնում են հարևանները. ոմանք անձնական հաշվեհարդար են տեսնում, ուրիշները հույս ունեն այդ կերպ հեռացնել վտանգն անձամբ իրենցից, երրորդները պարզապես ատում են Ռուսաստանը: «Ես բուժքույր էի աշխատում: Երբ ռուսական բանակը հեռացավ, հարևաններն ասացին, որ ինձ ուկրաինացիներին կհանձնեն և նրանք կոկորդս կկտրեն: Գնդակահարության ցուցակներ էին կազմում»,-պատմեց Ելենան Բորիսովկա գյուղից: Նրան հաջողվել է փրկվել. հիմա նա Բելգորոդի մարզում է` փախստականների ճամբարում:

Ժողովրդի ձայնը

Սակայն ոչ բոլոր ուկրաինացիներն են այդքան չարացած: Ինչպես հաղորդում է Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, քաղաքացիների մոտ կեսը կարծում է, որ Ռուսաստանի հետ համագործակցության համար պետք չէ պատժել գործարարներին և ուսուցիչներին: Բժիշկների հետապնդմանը հավանություն է տվել 20 տոկոսը, պաշտոնյաների հետապնդմանը` 69 տոկոսը: Իհարկե, առավել ծայրահեղական են կարծիքները Ուկրաինայի արևմտյան շրջաններում:
«Ոչ ոք կասկած չուներ, թե ինչպես կպահեն իրենց ուկրաինական իշխանությունները այդ տարածքներում: Կիևը երբեք չի խղճացել իր քաղաքացիներին, իսկ Ձախափնյա Ուկրաինայի բնակիչներին այնտեղ առհասարակ մարդ չեն համարում: Դա երևում է անգամ Նիկոլաևի օրինակով, որը Ուկրաինայի վերահսկողության տակ է և պաշարված չէ, բայց այնտեղ ջրի, սննդամթերքի և դեղերի մատակարարման ընդհատումներ կան»,-ասում է քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2022
Բանակցությունների հեռանկար չկա. Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման մասին
Կրեմլի համար աշխատելու մեջ մեղադրվելու համար բավարար է հեռախոսի մեջ ռուսական համար ունենալ կամ անհարգալից արտահայտվել ինչ-որ ուկրաինացի քաղաքական գործիչների մասին, ընդգծում է փորձագետը։
Մոբիլիզացիայից հրաժարվելը (որը ժողովրդի շրջանում «могилизазия» են անվանում) նույնպես դավաճանություն է։ Ռեպրեսիաները դյուրացնելու համար իշխանությունները նույնիսկ հատուկ առցանց հավելված են ստեղծել, որում կարելի է արագ մատնություն ձևակերպել և ուղարկել Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը։ Ընդ որում` Արևմուտքի մտքով իսկ չի անցնում դատապարտել Կիևին, նշում է քաղաքագետ Սերգեյ Մարկովը։
«Երկրի ղեկին խամաճիկներ են, Ուկրաինան պետք է հակա-Ռուսաստանի վերածվի,այդ պատճառով էլ բնակչության հարկադիր ապառուսացում է իրականացվում։ Ովքեր չեն հնազանդվում, դաժան քաղաքական հաշվեհարդարի զոհ են դառնում»,-նշում է վերլուծաբանը։
Այդ քաղաքականությունն իրականացնում են 2014-ից ի վեր, սակայն նախկինում նեոնացիստները եղանակ էին թելադրում առաջին հերթին ուժային կառույցներում։ Իսկ հիմա ամբողջ պետությունն է նրանց իշխանության տակ, կարծում է փորձագետը։
«Ժամանակակից Ուկրաինան կարելի է համեմատել Իտալիայում և Գերմանիայում 20-րդ դարի ֆաշիստական ռեժիմների հետ։ Արևմտյան համակարգողների ընտրությունը պատահական չէ, այդպիսի քաղաքական համակարգերը բարձր արդյունավետություն են ցուցաբերել մարտական գործողությունների պայմաններում»,-ընդգծում է Մարկովը։
ՌԻԱ Նովոստիի հարցմանը պատասխանած մասնագետները կարծում են, որ Կիևի նպատակը մեկն է. Խարկովի մարզի բնակիչների հետ հաշվեհարդար տեսնելով վախեցնել մյուս ուկրաինացիներին և ստիպել հրաժարվել Ռուսաստանի հետ համագործակցությունից։
Լրահոս
0