https://arm.sputniknews.ru/20220912/banakcutjunneri-herankar-chka-peskvovy-putini-ev-zelensku-hnaravvor-handipman-masin-48073131.html
Բանակցությունների հեռանկար չկա. Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման մասին
Բանակցությունների հեռանկար չկա. Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման մասին
Sputnik Արմենիա
Զելենսկու հետ Կրեմլում հանդիպում կազմակերպելու Թուրքիայի նախագահի առաջարկն այս պահին նույնպես անհեռանկարային է։ 12.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-12T15:13+0400
2022-09-12T15:13+0400
2022-09-12T15:14+0400
վլադիմիր զելենսկի
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480371_0:0:1280:721_1920x0_80_0_0_69a8b4b7270c5a9ce7704056bc606a76.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ վարելու համար ներկայումս նախադրյալներ չկան, գրում է ՌԻԱ Նովոստին։Կիրակի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա։ Զրույցի ընթացքում Մակրոնը կոչ էր արել շուտափույթ անցնել Ուկրաինայի հետ երկխոսությանը։ Իր հերթին, Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ, որը «վերջնագրեր է դնում»։Խոսելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ այժմ դրա համար նախադրյալներ չկան։ԶԱԷԿ-ից զորքերի դուրսբերման մասին խոսք չկա, հիմա խոսքը գլխավորի մասին է. Պեսկով
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480371_143:0:1280:853_1920x0_80_0_0_5dd03c70753a99f985629a8222ed681a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, դմիտրի պեսկով
վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, դմիտրի պեսկով
Բանակցությունների հեռանկար չկա. Պեսկովը՝ Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման մասին
15:13 12.09.2022 (Թարմացված է: 15:14 12.09.2022) Զելենսկու հետ Կրեմլում հանդիպում կազմակերպելու Թուրքիայի նախագահի առաջարկն այս պահին նույնպես անհեռանկարային է։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ վարելու համար ներկայումս նախադրյալներ չկան, գրում է ՌԻԱ Նովոստին։
Կիրակի Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պուտինը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ կենտրոնանալով Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության ապահովման վրա։ Զրույցի ընթացքում Մակրոնը կոչ էր արել շուտափույթ անցնել Ուկրաինայի հետ երկխոսությանը։ Իր հերթին, Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ, որը «վերջնագրեր է դնում»։
«Ներկայումս մենք բանակցությունների որևէ հեռանկար չենք տեսնում և շարունակում ենք հայտարարել նման բանակցությունների համար նախադրյալների բացակայության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլն այժմ տեսնում է նման բանակցությունների հնարավորություն, և արդյոք դրանք անհրաժեշտ են։
Խոսելով Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկի մասին՝ Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է, որ այժմ դրա համար նախադրյալներ չկան։