https://arm.sputniknews.ru/20220920/levvon-ter-petrosjany-handipel-e-lghh-nakhagahi-het-48620862.html
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ նախագահի հետ
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ նախագահի հետ
Sputnik Արմենիա
Քննարկել են Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակները, դրանցից բխող առաջիկա անելիքները: 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T16:13+0400
2022-09-20T16:13+0400
2022-09-20T16:18+0400
արայիկ հարությունյան
լևոն տեր–պետրոսյան
հանդիպում
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/15/33491128_0:38:1052:630_1920x0_80_0_0_4fd7d42c6ada383b89d9663b168b0c6a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։Հիշեցնենք` սեպտեմբերի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:Զրույցի ընթացքում շոշափվել էին Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության, ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերն ու դրանց հաղթահարման հնարավոր ելքերը։Նշենք, որ ըստ մամուլի, առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ և Արցախի նախկին նախագահների ու կաթողիկոսների համատեղ հանդիպումը` «3+2+2» ֆորմատով։Հանդիպման ավարտին սպասվում է համատեղ հայտարարություն, որով սթափության կոչ է արվելու ՀՀ իշխանություններին։Վեհափառ հայրապետերի, նախկին նախագահների, ինչպես նաև` զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպման առաջարկը սեպտեմբերի 14-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/15/33491128_125:0:1052:695_1920x0_80_0_0_d2e9ffb48eb0a60a6ef3ba1c86f8bb1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արայիկ հարությունյան, լևոն տեր–պետրոսյան, հանդիպում, արցախ, հայաստան
արայիկ հարությունյան, լևոն տեր–պետրոսյան, հանդիպում, արցախ, հայաստան
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԼՂՀ նախագահի հետ
16:13 20.09.2022 (Թարմացված է: 16:18 20.09.2022) Քննարկել են Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակները, դրանցից բխող առաջիկա անելիքները:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Այս մասին
ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Ըստ նրա` Տեր–Պետրոսյանն ու Հարությունյանը մտքեր են փոխանակել Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին:
Հիշեցնենք` սեպտեմբերի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Զրույցի ընթացքում շոշափվել էին Հայաստանի արտաքին ու ներքին անվտանգության, ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերն ու դրանց հաղթահարման հնարավոր ելքերը։
Նշենք, որ ըստ մամուլի, առաջիկա օրերին նախատեսվում է ՀՀ և Արցախի նախկին նախագահների ու կաթողիկոսների համատեղ հանդիպումը` «3+2+2» ֆորմատով։
Հանդիպման ավարտին սպասվում է համատեղ հայտարարություն, որով սթափության կոչ է արվելու ՀՀ իշխանություններին։
Վեհափառ հայրապետերի, նախկին նախագահների, ինչպես նաև` զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպման առաջարկը սեպտեմբերի 14-ի հանրահավաքի ժամանակ հնչեցրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։