https://arm.sputniknews.ru/20220920/lavrvovn-andradardzel-e-dvonbasi-hanraqvenerin-mardik-uzum-en-ter-kangnel-irenc-tshakatagrin-48624334.html
Լավրովն անդրադարձել է Դոնբասի հանրաքվեներին. մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ճակատագրին
Լավրովն անդրադարձել է Դոնբասի հանրաքվեներին. մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ճակատագրին
Sputnik Արմենիա
ԴԺՀ ու ԼԺՀ Հասարակական պալատների դիմումը` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ, քննարկվում է հանրապետությունների... 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T16:43+0400
2022-09-20T16:43+0400
2022-09-20T17:14+0400
դոնբաս
ուկրաինա
զապորոժիե
լուգանսկ
ռուսաստան
հանրաքվե
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48550991_0:32:1600:932_1920x0_80_0_0_42ddbaec791c06748e7ab18a2021763b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ներկայիս իրավիճակը հաստատում է, որ Դոնբասի ժողովուրդն ուզում է տեր կանգնել իր ճակատագրին։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԼԺՀ-ում ու ԴԺՀ-ում հանրաքվեների անցկացումը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։«Մենք հատուկ ռազմական գործողության հենց սկզբից և դրանից առաջ ասել ենք, որ ժողովուրդները պետք է իրենք որոշեն իրենց ճակատագիրը։ Եվ ներկա իրավիճակը հաստատում է, որ նրանք ուզում են տեր կանգնել իրենց ճակատագրին», - ասել է նա՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին։Պատասխանի տեսանյութը հրապարակված է Զարուբինի Telegram ալիքում:Շրջանների ներկայացուցիչներն իրենց դիմումներում նշել են, որ ՌԴ կազմի մեջ մտնելը կպաշտպանի նրանց տարածքներն ու կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանության մշտական ահաբեկչության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից խաղաղ բնակչությանը սպանելու համար զենքի մատակարարման պայմաններում։ԻՆՍՈՄԱՐ ընկերության հետազոտության արդյունքներից հետևում է, որ ԴԺՀ-ում հարցման մասնակիցների 91 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ի կազմ մտնելուն, 4 տոկոսը կարծում է, որ հանրապետությունը պետք է ինքնուրույն պետություն մնա, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ Ուկրաինայի կազմ մտնելու տարբերակը ոչ ոք չի ընտրել:Գրեթե նույն տվյալները հրապարակվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների հարցման արդյունքներով՝ 90 տոկոսը կողմ են ՌԴ-ի կազմի մեջ մտնելուն, 5 տոկոսը՝ ինքնուրույն պետություն մնալուն, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:Զապորոժիեի ու Խերսոնի շրջաններում հարցման մասնակիցների 80-ական տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ի կազմ մտնելուն:
դոնբաս
ուկրաինա
զապորոժիե
լուգանսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48550991_220:0:1575:1016_1920x0_80_0_0_8bc9f3b06ee9777aa51f3d105022f1bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնբաս, ուկրաինա, զապորոժիե, լուգանսկ, ռուսաստան, հանրաքվե, սերգեյ լավրով
դոնբաս, ուկրաինա, զապորոժիե, լուգանսկ, ռուսաստան, հանրաքվե, սերգեյ լավրով
Լավրովն անդրադարձել է Դոնբասի հանրաքվեներին. մարդիկ ուզում են տեր կանգնել իրենց ճակատագրին
16:43 20.09.2022 (Թարմացված է: 17:14 20.09.2022) ԴԺՀ ու ԼԺՀ Հասարակական պալատների դիմումը` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ, քննարկվում է հանրապետությունների նախագահներ Դենիս Պուշիլինի ու Լեոնիդ Պասեչնիկի հետ:
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ներկայիս իրավիճակը հաստատում է, որ Դոնբասի ժողովուրդն ուզում է տեր կանգնել իր ճակատագրին։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԼԺՀ-ում ու ԴԺՀ-ում հանրաքվեների անցկացումը: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
«Մենք հատուկ ռազմական գործողության հենց սկզբից և դրանից առաջ ասել ենք, որ ժողովուրդները պետք է իրենք որոշեն իրենց ճակատագիրը։ Եվ ներկա իրավիճակը հաստատում է, որ նրանք ուզում են տեր կանգնել իրենց ճակատագրին», - ասել է նա՝ պատասխանելով լրագրող Պավել Զարուբինի հարցին։
Պատասխանի տեսանյութը հրապարակված է Զարուբինի Telegram ալիքում:
ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հասարակական պալատները երեկ դիմել են հանրապետությունների նախագահներ Դենիս Պուշիլինին ու Լեոնիդ Պասեչնիկին՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ: Դիմումը ներկայումս քննարկվում է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի ղեկավարների կողմից: Այսօր Խերսոնի մարզի Հանրային խորհուրդը նույն առաջարկով դիմել է տարածաշրջանի ղեկավարին: Ավելի ուշ Ռուսաստանին միանալու մասին հանրաքվե անցկացնելու խնդրանքով դիմել են նաև Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկուն, նման դիմում է ներկայացվել «Մենք Ռուսաստանի հետ են» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովի ու շարժման մյուս անդամների կողմից:
Շրջանների ներկայացուցիչներն իրենց դիմումներում նշել են, որ ՌԴ կազմի մեջ մտնելը կպաշտպանի նրանց տարածքներն ու կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանության մշտական ահաբեկչության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից խաղաղ բնակչությանը սպանելու համար զենքի մատակարարման պայմաններում։
ԻՆՍՈՄԱՐ ընկերության հետազոտության արդյունքներից հետևում է, որ ԴԺՀ-ում հարցման մասնակիցների 91 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ի կազմ մտնելուն, 4 տոկոսը կարծում է, որ հանրապետությունը պետք է ինքնուրույն պետություն մնա, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ Ուկրաինայի կազմ մտնելու տարբերակը ոչ ոք չի ընտրել:
Գրեթե նույն տվյալները հրապարակվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների հարցման արդյունքներով՝ 90 տոկոսը կողմ են ՌԴ-ի կազմի մեջ մտնելուն, 5 տոկոսը՝ ինքնուրույն պետություն մնալուն, 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Զապորոժիեի ու Խերսոնի շրջաններում հարցման մասնակիցների 80-ական տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ի կազմ մտնելուն: