https://arm.sputniknews.ru/20220920/khandipen-hh-ev-lgh-nakhkin-nakhagahnern-u-katvoghikvosnery-hraparak-48593241.html
Կհանդիպեն ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու կաթողիկոսները. «Հրապարակ»
Կհանդիպեն ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու կաթողիկոսները. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Նախատեսվում է, որ այս հանդիպումից հետո հանդես կգան հայտարարությամբ` սթափության կոչ անելով իշխանություններին։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T10:43+0400
2022-09-20T10:43+0400
2022-09-20T10:47+0400
հայաստան
արցախ
կաթողիկոս
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1862/87/18628761_0:82:1586:974_1920x0_80_0_0_801131a371cc43ae976c80604ae15d77.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին 3+2+2 ֆորմատով նոր հանդիպում է տեղի ունենալու, որին մասնակցելու են ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու երկու կաթողիկոսները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Սեպտեմբերի 14-ին ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների համահավաք` քննարկելու իրավիճակից դուրս գալու ելքերը:«Հրապարակը» հիշեցնում է նաև, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Սաղաթելյանն ասել էր` նման հանդիպումները ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե նաև միակ ելքն են: Ուստի շարունակելու է ջանք չխնայել այդ ուղղությամբ։Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում շատ կոնկրետ քայլեր կներկայացնի․ «Հայաստան» դաշինք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1862/87/18628761_89:0:1498:1057_1920x0_80_0_0_8532acf067631f09df9773575a05cbfd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, կաթողիկոս, իշխան սաղաթելյան
հայաստան, արցախ, կաթողիկոս, իշխան սաղաթելյան
Կհանդիպեն ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու կաթողիկոսները. «Հրապարակ»
10:43 20.09.2022 (Թարմացված է: 10:47 20.09.2022) Նախատեսվում է, որ այս հանդիպումից հետո հանդես կգան հայտարարությամբ` սթափության կոչ անելով իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին 3+2+2 ֆորմատով նոր հանդիպում է տեղի ունենալու, որին մասնակցելու են ՀՀ և ԼՂ նախկին նախագահներն ու երկու կաթողիկոսները։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Սեպտեմբերի 14-ին ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հրապարակային առաջարկությամբ, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների համահավաք` քննարկելու իրավիճակից դուրս գալու ելքերը:
«Թերահավատ են Արամ 1-ինի հարցում, որը սիրում է բոլորի հետ «խաղեր տալ», մյուսները տվել են նախնական համաձայնություն: Հանդիպումից հետո նախատեսվում է, որ այս պատկառելի ֆորմատը հանդես կգա հայտարարությամբ` սթափության կոչ անելով իշխանություններին: Մյուս քայլերը քննարկվեն հանդիպման ժամանակ»,–գրում է թերթը։
«Հրապարակը» հիշեցնում է նաև, որ առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանի և Վեհափառի հանդիպման մասին հայտարարությունից հետո Սաղաթելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով հասկացնում էր, որ հիշյալ հանդիպումը կայացել է իր նախաձեռնությամբ։ Սաղաթելյանն ասել էր` նման հանդիպումները ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե նաև միակ ելքն են: Ուստի շարունակելու է ջանք չխնայել այդ ուղղությամբ։