https://arm.sputniknews.ru/20220920/ishkhanutjuny-erkri-anvtangutjunn-aveli-catsr-e-gnahatum-qan-andznakan-shahy-tatvojan-48596753.html
Իշխանությունը երկրի անվտանգությունն ավելի ցածր է գնահատում, քան անձնական շահը. Թաթոյան
Իշխանությունը երկրի անվտանգությունն ավելի ցածր է գնահատում, քան անձնական շահը. Թաթոյան
Sputnik Արմենիա
Թաթոյանը պնդում է, որ Ադրբեջանին ձեռնտու է ամբողջ տեղի ունեցողը դիտարկել ռազմաքաղաքական, այլ ոչ թե մարդու իրավունքների և անվտանգության տեսանկյունից։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T11:58+0400
2022-09-20T11:58+0400
2022-09-20T12:27+0400
արման թաթոյան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48434312_0:86:1249:789_1920x0_80_0_0_ba0dacdb43120b130d215d9d35ce453a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանություններն իրենք են պատասխանատվություն կրում հանրապետության սահմանամերձ տարածքներում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ամրապնդման համար, քանի որ ժամանակին չեն արձագանքել այդ մարտահրավերներին։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։Նա ընդգծեց, որ այդ ամենը հիմքեր են եղել ադրբեջանական իշխանությունների համար, ամրացրել է նրանց, որովհետև հայկական կողմն ասել է, թե նրանք իրենց դիրքերում են գտնվում։Նրա պնդմամբ` միջազգային հարթակներում մարդու իրավունքների և անվտանգության տեսանկյունից խոսելը լուրջ նշանակություն ունի, քանի որ դա թույլ չի տալիս, որպեսզի քեզ ռազմաքաղաքական տանիքի տակ տանեն ու ճնշեն։ Թաթոյանը վստահեցրեց` Ադրբեջանին ձեռնտու է ամբողջ տեղի ունեցողը դիտարկել հենց ռազմաքաղաքական տեսանկյունից։«Միայն դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան, մեկն էլ Միջազգային արդարադատության դատարան։ Լավ ենք արել, բայց միայն այդքանը բավարար չէ։ Մենք ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, որի ժամկետը շուտով կսպառվի։ Կարող էին նախաձեռնել, որպեսզի հատուկ հարցերով զեկուցող լիներ, տանեին սահմաններն արձանագրեր, զեկույց կկազմվեր, ինչը կկարողանայինք օգտագործել»,– ասաց Թաթոյանը։ Քաղաքական և դիվանագիտական դաշտերում անընդհատ ձախողումներ են. Արման Թաթոյանն ԱԺ-ի մոտ էՆրա խոսքով` այդ ամենից բացի, այլ միջազգային մեխանիզմներ կան, ինչը նաև հայկական դիվանագիտությանը կօգներ։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48434312_0:0:1249:937_1920x0_80_0_0_673568c9e5d5d4ec2370382b4234f4ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, հայաստան, ադրբեջան
արման թաթոյան, հայաստան, ադրբեջան
Իշխանությունը երկրի անվտանգությունն ավելի ցածր է գնահատում, քան անձնական շահը. Թաթոյան
11:58 20.09.2022 (Թարմացված է: 12:27 20.09.2022) Թաթոյանը պնդում է, որ Ադրբեջանին ձեռնտու է ամբողջ տեղի ունեցողը դիտարկել ռազմաքաղաքական, այլ ոչ թե մարդու իրավունքների և անվտանգության տեսանկյունից։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ իշխանություններն իրենք են պատասխանատվություն կրում հանրապետության սահմանամերձ տարածքներում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ամրապնդման համար, քանի որ ժամանակին չեն արձագանքել այդ մարտահրավերներին։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Իշխանությունները երկրի անվտանգությունն ավելի ցածր է գնահատում, քան անձնական շահը։ Նրանք քաղաքական վախ ունեին, որ իրենց նկատմամբ մարդկանց դժգոհությունը կառաջանա և չէին բարձրաձայնում Ադրբեջանի թշնամանքի մասին։ Պետք է քայլեր ձեռնարկեինք դրանց մեր գյուղերից հեռացնելու, ցույց տայինք, որ մեր գյուղերի համար մեկուսացման, հումանիտար խնդիրներ են առաջանում։ Հիշո՞ւմ եք` ինչ արշավ սկսվեց. պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, թե ադրբեջանցիներն իրենց դիրքերում են, որևէ խնդիր չունենք»,– նշեց Թաթոյանը։
Նա ընդգծեց, որ այդ ամենը հիմքեր են եղել ադրբեջանական իշխանությունների համար, ամրացրել է նրանց, որովհետև հայկական կողմն ասել է, թե նրանք իրենց դիրքերում են գտնվում։
Նրա պնդմամբ` միջազգային հարթակներում մարդու իրավունքների և անվտանգության տեսանկյունից խոսելը լուրջ նշանակություն ունի, քանի որ դա թույլ չի տալիս, որպեսզի քեզ ռազմաքաղաքական տանիքի տակ տանեն ու ճնշեն։ Թաթոյանը վստահեցրեց` Ադրբեջանին ձեռնտու է ամբողջ տեղի ունեցողը դիտարկել հենց ռազմաքաղաքական տեսանկյունից։
«Միայն դիմում ենք ներկայացրել Եվրոպական դատարան, մեկն էլ Միջազգային արդարադատության դատարան։ Լավ ենք արել, բայց միայն այդքանը բավարար չէ։ Մենք ՄԱԿ–ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, որի ժամկետը շուտով կսպառվի։ Կարող էին նախաձեռնել, որպեսզի հատուկ հարցերով զեկուցող լիներ, տանեին սահմաններն արձանագրեր, զեկույց կկազմվեր, ինչը կկարողանայինք օգտագործել»,– ասաց Թաթոյանը։
Նրա խոսքով` այդ ամենից բացի, այլ միջազգային մեխանիզմներ կան, ինչը նաև հայկական դիվանագիտությանը կօգներ։