00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
17 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ ղարաբաղյան անցյալը վախեցրեց ժողովրդի մի մասին. Քոչարյանը` իր վարկանիշի և պլանների մասին

© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2022
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով` արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների վերլուծություններից հետո հասկացել է, որ պետք է չեզոքացնել այն գործոնները, որոնք իրենց խանգարել են։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցների հետ հանդիպման ընթացքում բացատրել է, թե ինչու «Դիմադրություն» շարժման ժամանակ չի ստանձնել առաջնորդի դերը։
Քոչարյանական, սերժական, դաշնակցական իշխանություն չի լինի. Սաղաթելյանն ասաց` ինչ է լինելու
Նրա խոսքով` «Դիմադրություն» շարժումը թեև մշակվել է «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ և ավելի լայն շրջանակներում, սակայն ելնելով արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների վերլուծությունից` ինքը չի վերցրել առաջնորդի դերը։
«Մեր կարծիքով` ընտրություններում բախվեցին «արժանապատիվ խաղաղություն» թեզը և «խաղաղություն ամեն գնով» թեզը, և արժանապատիվ խաղաղությունը մեր բնակչության զգալի մասին վախեցրեց։ Իմ կերպարը, իմ ղարաբաղյան անցյալը, իմ՝ պատերազում հաղթանակ կրող առաջնորդի կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգվածի, թե՝ կգա մի թասիբով, կփորձի ազգային արժեքների համար պայքարել, և կարող է դա մեր գլխին ևս մեկ պատերազմ բերել։ Սա հիմնական գործոնն էր, որ ամբողջ սոցիոլոգիան խառնեց»,- ասաց Քոչարյանը։
Նա հավելեց, որ պայքարի առաջնագծում չլինելով՝ փորձել է չեզոքացնել իր կերպարի շուրջ տարիներ շարունակ տարբեր քարոզչամիջոցներով սերմանած վախերը։
Երևանում կրկին բողոքի երթ է. մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը
Խոսելով ժողովրդի վախի մասին՝ Քոչարյանը շեշտեց, որ ագրեսիայի, հարձակման դեպքում և ընդհանրապես` բնության մեջ վախն ամենից հզոր բնազդն է, և կա 3 տարբերակ արձագանքելու հարձակմանը. առաջինը՝ պայքարել քո կյանքի համար, երկրորդը՝ փախչել և երրորդը՝ ենթարկվել կամ ձևանալ, թե մահացած ես:
Նրա խոսքով` երկրորդ հանգամանքը եղել է ռեվանշիստներ, հին ու նոր, հայաստանցի–ղարաբաղցի տարատեսակ քննարկումները, որը սնվել է երկար տարիներ և որոշակի հետք թողել։
««Դիմադրություն» շարժումը ցույց է տվել իր կազմակերպչական հնարավորությունները։ Այո՛, մեր վերջնական նպատակին չենք հասել, բայց Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այսպիսի զանգվածային, երկար, կազմակերպված շարժում եղավ »,–ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ մոտակա ժամանակներում փորձելու են վիճակը գնահատել և նոր ծրագրի վրա են աշխատում։
«Ես ոչ մի տեղ չեմ գնացել։ Այսպես ասած` ուղղակի փորձել ենք այլ գործիքակազմով մասնակցել այս ամենին։ Եթե ժողովուրդը թմբիրից զարթնել է և վախի արձագանքը պայքարն է, ոչ թե մահացած ձևանալը, ուրեմն պետք է սկսել այլ տեմպերով, այլ կարգախոսներով և գնալ մինչև վերջ։ Դա կլինի իրավիճակի գնահատականից հետո»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի դիմաց սեպտեմբերի 15–ի գիշերը կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով սեպտեմբերի 19–ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Առաջիկայում Քոչարյանն ասուլիս կտա։
Լրահոս
0