https://arm.sputniknews.ru/20220920/i-ajakcutjun-erkkvoghm-haraberutjunneri-hh--um-rd-despanatan-mvot-akcia-e-yntanum-48610677.html
Ի աջակցություն երկկողմ հարաբերությունների. ՀՀ -ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում
Ի աջակցություն երկկողմ հարաբերությունների. ՀՀ -ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում
Sputnik Արմենիա
Ակցիայի մասնակիցները դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների աջակցության մասին» հռչակագիր փոխանցեցին։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T14:09+0400
2022-09-20T14:09+0400
2022-09-20T14:09+0400
բողոքի ակցիա
տեսանյութեր
հայաստան
դեսպանատուն
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48605681_0:0:1920:1080_1920x0_80_0_0_86d1d44885039474830fae3ddcaa2a7c.jpg
ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է անցկացվում` ի պաշտպանություն երկկողմ հարաբերությունների։Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ակցիայի մասնակիցները փոխանցեցին «Հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների աջակցության մասին» հռչակագիրը։«Վերջին շրջանում տեղի են ունեցել իրադարձություններ և միջոցառումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել հայ–ռուսական հարաբերությունները։ Մենք չենք ցանկանում դա թույլ տալ։ Մենք այստեղ ենք, որպեսզի գնահատենք Ռուսաստանի աջակցությունը, որը միայն բառերով չի դրսևորվում, այլև աշխատանքով։ Ռուսաստանը սուտ խոստումներ չի տալիս, այլ աշխատում է Հայաստանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,– ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամ Հայկ Բաբուխանյանը։Ակցիայի մասնակիցները կարծում են, որ Ռուսաստանը և Հայաստանը 300 տարի շարունակ միասին դիմակայել են ընդհանուր մարտահրավերներին։ Նրանք նաև հայտարարում են, որ անհասկանալի տարրերի կողմից ՀԱՊԿ–ից դուրս գալու փորձեր են արվում։Կոչ հնչեց նաև ուկրաինացիներին, որոնք ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացնում դեսպանատան մոտ, որպեսզի նրանք չմիջամտեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48605681_216:0:1656:1080_1920x0_80_0_0_c44eb7287ebba5e8abd34f8776f00e8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բողոքի ակցիա, տեսանյութեր, հայաստան, դեսպանատուն, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
բողոքի ակցիա, տեսանյութեր, հայաստան, դեսպանատուն, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
Ի աջակցություն երկկողմ հարաբերությունների. ՀՀ -ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում
Ակցիայի մասնակիցները դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների աջակցության մասին» հռչակագիր փոխանցեցին։
ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է անցկացվում` ի պաշտպանություն երկկողմ հարաբերությունների։
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին ակցիայի մասնակիցները փոխանցեցին «Հայ–ռուսական դաշնակցային հարաբերությունների աջակցության մասին» հռչակագիրը։
«Վերջին շրջանում տեղի են ունեցել իրադարձություններ և միջոցառումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել հայ–ռուսական հարաբերությունները։ Մենք չենք ցանկանում դա թույլ տալ։ Մենք այստեղ ենք, որպեսզի գնահատենք Ռուսաստանի աջակցությունը, որը միայն բառերով չի դրսևորվում, այլև աշխատանքով։ Ռուսաստանը սուտ խոստումներ չի տալիս, այլ աշխատում է Հայաստանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,– ասաց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման անդամ Հայկ Բաբուխանյանը։
Ակցիայի մասնակիցները կարծում են, որ Ռուսաստանը և Հայաստանը 300 տարի շարունակ միասին դիմակայել են ընդհանուր մարտահրավերներին։ Նրանք նաև հայտարարում են, որ անհասկանալի տարրերի կողմից ՀԱՊԿ–ից դուրս գալու փորձեր են արվում։
Կոչ հնչեց նաև ուկրաինացիներին, որոնք ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացնում դեսպանատան մոտ, որպեսզի նրանք չմիջամտեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։