https://arm.sputniknews.ru/20220920/hhin-khostacvats-rusakan-nerdrumnery-mnum-en-uzhi-mej-rd-tntesakan-zargacman-pvokhnakharar-48611882.html
ՀՀ–ին խոստացված ռուսական ներդրումները մնում են ուժի մեջ. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
ՀՀ–ին խոստացված ռուսական ներդրումները մնում են ուժի մեջ. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
Sputnik Արմենիա
Ռուսական բիզնեսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել նույնիսկ ներկայիս դժվարին պայմաններում։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T14:40+0400
2022-09-20T14:40+0400
2022-09-20T14:40+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ներդրում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48602961_0:0:1600:901_1920x0_80_0_0_45904ad831c0e68801511b82837e6795.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու Ռուսաստանի խոստումը մնում է ուժի մեջ` նույնիսկ երկու երկրների համար դժվարին այս ժամանակահատվածում։Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։Ռուսաստանցի պաշտոնյան ասուլիսի մեկնարկին ցավ հայտնեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ` հավելով, որ դրանց հետևանքները մեծ ցավ են հայ ժողովրդի համար։ Բայց նա նաև հույս հայտնեց, որ տեղի ունեցածը չի ազդի հայ–ռուսական տնտեսական հարաբերությունների վրա։Հիշեցնենք` 2021թ–ի հոկտեմբերի 19–ին Երևանում Դմիտրի Վոլվաչը հայտարարել էր, որ ռուսական ընկերություններն առաջիկա տարիներին պատրաստվում են Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել, հիմնականում` ենթակառուցվածքների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։Նշենք, որ ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի մոտ 40%-ը իրականացվել է Ռուսաստանի կողմից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48602961_49:0:1469:1065_1920x0_80_0_0_c9f49743947af37b141fe45c11a20113.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ներդրում
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ներդրում
ՀՀ–ին խոստացված ռուսական ներդրումները մնում են ուժի մեջ. ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար
Ռուսական բիզնեսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել նույնիսկ ներկայիս դժվարին պայմաններում։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում կատարելու Ռուսաստանի խոստումը մնում է ուժի մեջ` նույնիսկ երկու երկրների համար դժվարին այս ժամանակահատվածում։
Այս մասին այսօր
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։
«Իհարկե, ներդրումների փաթեթը որոշակի փոփոխությունների է ենթարկվել` որոշ ընկերություններ վերանայել են իրենց նախագծերը, որոշները` չեղարկել, փոխարենը հայտնվել են նորերը, բայց ընդհանուր ծավալը մոտավորապես նույնն է։ Կա ներդրումներ անելու պատրաստակամություն, և մենք աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ ստեղծելու ու առավելագույնի հասցնելու ներդրումային միջավայրի հարմարավետությունը»,- ասաց նա։
Ռուսաստանցի պաշտոնյան ասուլիսի մեկնարկին ցավ հայտնեց հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ` հավելով, որ դրանց հետևանքները մեծ ցավ են հայ ժողովրդի համար։ Բայց նա նաև հույս հայտնեց, որ տեղի ունեցածը չի ազդի հայ–ռուսական տնտեսական հարաբերությունների վրա։
Հիշեցնենք` 2021թ–ի հոկտեմբերի 19–ին Երևանում Դմիտրի Վոլվաչը հայտարարել էր, որ ռուսական ընկերություններն առաջիկա տարիներին պատրաստվում են
Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել, հիմնականում` ենթակառուցվածքների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Նշենք, որ ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանում օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի մոտ 40%-ը իրականացվել է Ռուսաստանի կողմից։