https://arm.sputniknews.ru/20220920/hajastann-arajika-tarinerin-karvogh-e-eatmic-minchev-7--tntesakan-ogut-unenal-48611229.html
Հայաստանն առաջիկա տարիներին կարող է ԵԱՏՄ–ից մինչև 7 % տնտեսական օգուտ ունենալ
Հայաստանն առաջիկա տարիներին կարող է ԵԱՏՄ–ից մինչև 7 % տնտեսական օգուտ ունենալ
Sputnik Արմենիա
Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլև-Սինելնիկովը Երևանում կայացած ասուլիսում ներկայացրել է ԵԱՏՄ–ից Հայաստանի ստացած ու կանխատեսվող... 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T14:15+0400
2022-09-20T14:15+0400
2022-09-20T14:38+0400
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան
տնտեսություն
հնա (համախառը ներքին արդյունք)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48603061_0:0:1600:901_1920x0_80_0_0_87ec03bd33a66620cc56249f7f982578.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում ոչ սակագնային խոչընդոտների շարունակական վերացման պարագայում Հայաստանն առաջիկա տարիներին կարող է ՀՆԱ–ի մինչև 7 տոկոսանոց տնտեսական օգուտ ստանալ։Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման կանխատեսում արեց Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլև-Սինելնիկովը:Խոչընդոտների ամբողջական վերացման դեպքում, նրա կանխատեսմամբ, մեր երկիրը հնարավորություն կունենա ՀՆԱ–ի 6-7 տոկոսի չափով տնտեսական աճ արձանագրելու։«Սա մեր գերխնդիրն է ԵԱՏՄ–ում, ու մենք բոլորս միասին զբաղված ենք դրանով»,– ասաց ռուսաստանցի տնտեսագետը։Համեմատության համար Մուրիլև-Սինելնիկովը նշեց, որ ԵԱՏՄ–ին անդամակցության ընթացքում Ղրղզստանը, ինչպես և Հայաստանը, արդեն ստացել են իրենց ՀՆԱ–ի 1.5-1.6 տոկոսի չափով տնտեսական օգուտ։ Բելառուսի օգուտը ՀՆԱ–ի 5 տոկոսի չափով է։ Ըստ բանախոսի, դա թերևս ՌԴ–ի հետ այդ երկրի առավել սերտ ինտեգրացիայի արդյունք է, ինչպես նաև` ԵԱՏՄ–ից առաջ Ռուսաստանի հետ Մաքսային միության կազմում լինելու։Հիշեցնենք` սեպտմբերին 19-ին Երևանում կայացել է «Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» 9-րդ համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության, իրականացվող և նախատեսվող նախագծերի, կրթական նախագծերի, արտաքին առևտրի Համառուսաստանյան ակադեմիայի փոխգործակցությանը նիվիրված միջոցառումներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48603061_13:0:1433:1065_1920x0_80_0_0_afce4d5bb9d473aac8b855aee2bfd890.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, տնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք)
հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան, տնտեսություն, հնա (համախառը ներքին արդյունք)
Հայաստանն առաջիկա տարիներին կարող է ԵԱՏՄ–ից մինչև 7 % տնտեսական օգուտ ունենալ
14:15 20.09.2022 (Թարմացված է: 14:38 20.09.2022) Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլև-Սինելնիկովը Երևանում կայացած ասուլիսում ներկայացրել է ԵԱՏՄ–ից Հայաստանի ստացած ու կանխատեսվող տնտեսական օգուտները։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ–ում ոչ սակագնային խոչընդոտների շարունակական վերացման պարագայում Հայաստանն առաջիկա տարիներին կարող է ՀՆԱ–ի մինչև 7 տոկոսանոց տնտեսական օգուտ ստանալ։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման կանխատեսում արեց Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Մուրիլև-Սինելնիկովը:
«ԵԱՏՄ–ն իր գոյության ընթացքում հաղթահարել է փոխադարձ ապրանքաշրջանառության ոչ սակագնային խոչընդոտների գրեթե 30 տոկոսը։ Այսինքն` այն գործոնների, որոնք ազդում են ապրանքի գնագոյացման վրա։ Բայց անելիքներն այս ուղղությամբ դեռ շատ են։ Եթե մենք առաջիկա 2-4 տարվա ընթացքում վերացնենք նաև մնացած 70 տոկոս խոչընդոտների գոնե կեսը, ապա Հայաստանը լրացուցիչ տնտեսական աճ կապահովի` իր ՀՆԱ–ի 1.5-1.6 տոկոսի չափով»,– ասաց Մուրիլև-Սինելնիկովը։
Խոչընդոտների ամբողջական վերացման դեպքում, նրա կանխատեսմամբ, մեր երկիրը հնարավորություն կունենա ՀՆԱ–ի 6-7 տոկոսի չափով տնտեսական աճ արձանագրելու։
«Սա մեր գերխնդիրն է ԵԱՏՄ–ում, ու մենք բոլորս միասին զբաղված ենք դրանով»,– ասաց ռուսաստանցի տնտեսագետը։
Համեմատության համար Մուրիլև-Սինելնիկովը նշեց, որ ԵԱՏՄ–ին անդամակցության ընթացքում Ղրղզստանը, ինչպես և Հայաստանը, արդեն ստացել են իրենց ՀՆԱ–ի 1.5-1.6 տոկոսի չափով տնտեսական օգուտ։ Բելառուսի օգուտը ՀՆԱ–ի 5 տոկոսի չափով է։ Ըստ բանախոսի, դա թերևս ՌԴ–ի հետ այդ երկրի առավել սերտ ինտեգրացիայի արդյունք է, ինչպես նաև` ԵԱՏՄ–ից առաջ Ռուսաստանի հետ Մաքսային միության կազմում լինելու։
Հիշեցնենք` սեպտմբերին 19-ին Երևանում կայացել է
«Ռուս-հայկական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» 9-րդ համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության, իրականացվող և նախատեսվող նախագծերի, կրթական նախագծերի, արտաքին առևտրի Համառուսաստանյան ակադեմիայի փոխգործակցությանը նիվիրված միջոցառումներ։