https://arm.sputniknews.ru/20220920/blinkeny-hhi-ev-adrbejani-ag-nakhararnerin-arajarkel-e-minchev-septemberi-verj-krkin-handipel-48590162.html
Բլինկենը ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է մինչև սեպտեմբերի վերջ կրկին հանդիպել
Բլինկենը ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է մինչև սեպտեմբերի վերջ կրկին հանդիպել
Sputnik Արմենիա
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է հետագա մարտական գործողություններ թույլ չտալու անհրաժեշտությունը։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T09:28+0400
2022-09-20T09:28+0400
2022-09-23T13:21+0400
հայաստան
ադրբեջան
ամն
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
էնթոնի բլինկեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48588419_0:53:2100:1234_1920x0_80_0_0_d919a5f0568ffb5ef10850712dc77209.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է այս ամսվա ընթացքում ևս մեկ անգամ հանդիպել:Գերատեսչությունը նշել է, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն առաջին ուղիղ բանակցությունն է հայ-ադրբեջանական վերջին սրացումից ի վեր:Նշենք, որ Միրզոյան–Բայրամով հանդիպումը կայացել է սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։Բլինկենը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակում:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել։ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48588419_0:0:1867:1400_1920x0_80_0_0_2e0e7d383d599575a74930c2a5e09a16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ամն, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, էնթոնի բլինկեն
հայաստան, ադրբեջան, ամն, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, էնթոնի բլինկեն
Բլինկենը ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին առաջարկել է մինչև սեպտեմբերի վերջ կրկին հանդիպել
09:28 20.09.2022 (Թարմացված է: 13:21 23.09.2022) ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է հետագա մարտական գործողություններ թույլ չտալու անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել է այս ամսվա ընթացքում ևս մեկ անգամ հանդիպել:
«Պետքարտուղար Բլինկենը ցավակցություն է հայտնել մարդկանց մահվան կապակցությամբ և ընդգծել հետագա մարտական գործողություններ թույլ չտալու անհրաժեշտությունը: Նրանք քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղարը կողմերին կոչ է արել մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ հանդիպել», - ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Միրզոյանի և Բայրամովի հանդիպումն առաջին ուղիղ բանակցությունն է հայ-ադրբեջանական վերջին սրացումից ի վեր:
Նշենք, որ
Միրզոյան–Բայրամով հանդիպումը կայացել է սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում։
Բլինկենը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի շրջանակում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել։
ՀՀ Անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: