https://arm.sputniknews.ru/20220920/adrbejanakan-zun-petq-e-durs-bervi-hh-inqinishkhan-taratsqic-mirzvojany-bajramvovin-48588880.html
Ադրբեջանական ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից. Միրզոյանը` Բայրամովին
Ադրբեջանական ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից. Միրզոյանը` Բայրամովին
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում ներգրավվելու ։ 20.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-20T02:09+0400
2022-09-20T02:09+0400
2022-09-20T02:18+0400
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
հայաստան
ադրբեջան
ամն
սահման
հայ-ադրբեջանական
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48588375_0:110:2100:1291_1920x0_80_0_0_1d766be4327cc5c1a2168ab6f059391b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Նյու Յորքում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացած Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը»,–ասված է հաղորդագրության մեջ։Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը։Սեպտեմբերի 19–ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ։Հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։Հավելենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:
ադրբեջան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/14/48588375_117:0:1984:1400_1920x0_80_0_0_4d5dd1fc4a995a4ed0c192eabdb6f8fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, հայաստան, ադրբեջան, ամն, սահման, հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով, հայաստան, ադրբեջան, ամն, սահման, հայ-ադրբեջանական
Ադրբեջանական ԶՈւ–ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքինիշխան տարածքից. Միրզոյանը` Բայրամովին
02:09 20.09.2022 (Թարմացված է: 02:18 20.09.2022) ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում ներգրավվելու ։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Նյու Յորքում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացած Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը,
հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ՀՀ ինքինիշխան տարածքից, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հումանիտար խնդիրների, այդ թվում` ռազմագերիների հայրենադարձման շուտափույթ կարգավորումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նախարար Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ներգրավվելու հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14–ի երեկոյան ժամը 8–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
պահպանվում է հրադադարի ռեժիմը։
Սեպտեմբերի 19–ի դրությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով
զոհվել կամ անհետ կորել է 207 մարդ։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 19-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հավելենք, որ
հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ
եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: