Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում շատ կոնկրետ քայլեր կներկայացնի․ «Հայաստան» դաշինք
17:50 19.09.2022 (Թարմացված է: 18:17 19.09.2022)
© Sputnik / Asatur YesayantsՌոբերտ Քոչարյան
© Sputnik / Asatur Yesayants
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցներին վստահեցրել է, որ որևէ տեղ չի գնացել ու չի պատրաստվում գնալ:
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր աջակիցների հետ, հանդիպումը տևել է մոտ 2.5 ժամ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը` անդրադառնալով նախագահի հետ փակ հանդիպմանը։
«Ամենակարևոր արձանգրումն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրային կյանքից գուցե առաջին հայացքից իր բացակայությամբ պայմանավորված` կարող էր ժողովրդի մոտ տպավորություն ստեղծվել, թե հետ է քաշվել, գնացել է, ասաց, որ որևէ տեղ չի գնացել ու չի պատրաստվում գնալ: Նա վստահեցրեց, որ առաջիկայում, շատ հստակ գնահատելով իրավիճակը, կոնկրետ քայլեր են ներկայացվելու»,–ասաց Խամոյանը:
Նա հավելեց, որ առաջիկայում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։
Հիշեցնենք՝ Ազգային Ժողովի դիմաց սեպտեմբերի 15–ի գիշերը կայացած ինքնաբուխ հավաքի մասնակիցների պահանջով այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: