https://arm.sputniknews.ru/20220919/pentagvony-amerikjan-ynkerutjunnerin-kvoch-e-anum-hrazharvel-chzhh-ic-stacvvogh-njuteric-48561720.html
Պենտագոնը ամերիկյան ընկերություններին կոչ է անում հրաժարվել ՉԺՀ-ից ստացվող նյութերից
Պենտագոնը ամերիկյան ընկերություններին կոչ է անում հրաժարվել ՉԺՀ-ից ստացվող նյութերից
Sputnik Արմենիա
Կապալառուներն արդեն իսկ հայտարարում են, որ հրաժարվում են չինական միկրոէլեկտրոնիկայից և հատուկ մետաղներից։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T16:51+0400
2022-09-19T16:51+0400
2022-09-19T16:51+0400
ամն
պենտագոն
չինաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554107_0:84:1600:984_1920x0_80_0_0_84199a7c3d8c224b94f7365fb324e6af.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Պենտագոնը ամերիկյան պաշտպանական ձեռնարկություններին կոչ է անում սահմանափակել չինական նյութերի օգտագործումը իրենց արտադրությունում։ Տեղեկությունը հայտնում է «Wall Street Journal» թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին:Նշվում է, որ Պենտագոնը սկսել է արհեստական ինտելեկտ օգտագործել կապալառուների կողմից օգտագործվող ինքնաթիռների, էլեկտրոնիկայի և հումքի մասերի ծագումը որոշելու համար: Պաշտպանության նախարարությունը ցանկանում է համոզվել, որ այդ բաղադրիչները չեն մատակարարվել Չինաստանից կամ «այլ հավանական հակառակորդներից»:Ըստ պարբերականի` կապալառուները հայտարարում են, որ հրաժարվում են աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի` Չինաստանի միկրոէլեկտրոնիկայից և հատուկ մետաղներից:Տակառ գլորել. ԱՄՆ-ն կրկին նավթային ռեզերվին է դիմումԹերթը նշում է` ամենամեծ խնդիրը, որին բախվում Է Պենտագոնը չինական նյութերից հրաժարվելու դեպքում, այն է, որ ԱՄՆ–ն հազվագյուտ տարրերի մատակարարման հարցում 80 տոկոս կախվածություն ունի Չինաստանից. այդ տարրերը մագնիսներում օգտագործվում են զենքի ուղղորդման համակարգերի համար, ինչպես նաև առևտրային նպատակներով, էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների համար:Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը զգալի միջոցներ է ներդրել հազվագյուտ տարրերի արդյունահանման և վերամշակման մեջ և մատակարարումների շղթայի առաջատարն է ամբողջ աշխարհում:Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Պենտագոնը ժամանակավորապես դադարեցնում է «Lockheed Martin» կորպորացիային F-35 ինքնաթիռների մատակարարումը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կործանիչի բաղադրիչներից մեկում օգտագործվել է Չինաստանում արտադրված համաձուլվածք, ինչը խախտում է պաշտպանության ոլորտում գնումների դաշնային կանոնները:Գերմանիան առաջարկում է պատժել Թուրքիային ՇՀԿ–ին անդամակցելու ցանկության համար
ամն
պենտագոն
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47554107_89:0:1512:1067_1920x0_80_0_0_93b380bce640ac40ce035b535ac71d34.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, պենտագոն, չինաստան
Պենտագոնը ամերիկյան ընկերություններին կոչ է անում հրաժարվել ՉԺՀ-ից ստացվող նյութերից
Կապալառուներն արդեն իսկ հայտարարում են, որ հրաժարվում են չինական միկրոէլեկտրոնիկայից և հատուկ մետաղներից։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Պենտագոնը ամերիկյան պաշտպանական ձեռնարկություններին կոչ է անում սահմանափակել չինական նյութերի օգտագործումը իրենց արտադրությունում։ Տեղեկությունը հայտնում է
«Wall Street Journal» թերթը՝ հղում անելով պաշտոնյաներին:
Նշվում է, որ Պենտագոնը սկսել է արհեստական ինտելեկտ օգտագործել կապալառուների կողմից օգտագործվող ինքնաթիռների, էլեկտրոնիկայի և հումքի մասերի ծագումը որոշելու համար: Պաշտպանության նախարարությունը ցանկանում է համոզվել, որ այդ բաղադրիչները չեն մատակարարվել Չինաստանից կամ «այլ հավանական հակառակորդներից»:
Ըստ պարբերականի` կապալառուները հայտարարում են, որ հրաժարվում են աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկի` Չինաստանի միկրոէլեկտրոնիկայից և հատուկ մետաղներից:
Թերթը նշում է` ամենամեծ խնդիրը, որին բախվում Է Պենտագոնը չինական նյութերից հրաժարվելու դեպքում, այն է, որ ԱՄՆ–ն հազվագյուտ տարրերի մատակարարման հարցում 80 տոկոս կախվածություն ունի Չինաստանից. այդ տարրերը մագնիսներում օգտագործվում են զենքի ուղղորդման համակարգերի համար, ինչպես նաև առևտրային նպատակներով, էլեկտրական ավտոմեքենաների մարտկոցների համար:
Վերջին տասնամյակների ընթացքում Չինաստանը զգալի միջոցներ է ներդրել հազվագյուտ տարրերի արդյունահանման և վերամշակման մեջ և մատակարարումների շղթայի առաջատարն է ամբողջ աշխարհում:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ Պենտագոնը ժամանակավորապես դադարեցնում է «Lockheed Martin» կորպորացիային F-35 ինքնաթիռների մատակարարումը: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կործանիչի բաղադրիչներից մեկում օգտագործվել է Չինաստանում արտադրված համաձուլվածք, ինչը խախտում է պաշտպանության ոլորտում գնումների դաշնային կանոնները: