https://arm.sputniknews.ru/20220919/nvor-agresiaji-bacarman-hamar-petq-e-qajler-anel-mirzvojany-kiprvosci-gvortsynkervojy-48570421.html
Նոր ագրեսիայի բացառման համար պետք է քայլեր անել. Միրզոյանը` կիպրոսցի գործընկերոջը
Նոր ագրեսիայի բացառման համար պետք է քայլեր անել. Միրզոյանը` կիպրոսցի գործընկերոջը
Sputnik Արմենիա
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T18:10+0400
2022-09-19T18:10+0400
2022-09-19T18:15+0400
արարատ միրզոյան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
կիպրոս
հունաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48385488_0:0:1600:900_1920x0_80_0_0_e0cda05307e3884ba1eea18cc83e5852.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական ԶՈւ–ի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ ՄԱԿ գլխավոր աբսամբելայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է երկու նախարարների հանդիպումը։Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար։ Նա նշել է, թե հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի դատապարտումն ու գործողությունների ձեռնարկումը։Արարատ Միրզոյանը կհանդիպի Բլինկենի ու Բայրամովի հետԶրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու հարցին։Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։
կիպրոս
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48385488_197:0:1397:900_1920x0_80_0_0_18998d0de357c62d2884628828361536.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), կիպրոս, հունաստան, հայաստան
արարատ միրզոյան, արտաքին գործերի նախարարություն (ագն), կիպրոս, հունաստան, հայաստան
Նոր ագրեսիայի բացառման համար պետք է քայլեր անել. Միրզոյանը` կիպրոսցի գործընկերոջը
18:10 19.09.2022 (Թարմացված է: 18:15 19.09.2022) Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների, ադրբեջանական ԶՈւ–ի կողմից քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ ՄԱԿ գլխավոր աբսամբելայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է երկու նախարարների հանդիպումը։
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմին՝ հայ ժողովրդին համերաշխություն ցուցաբերելու, ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ ու հասցեական արձագանքի համար։ Նա նշել է, թե հրադադարի ռեժիմի պահպանման, ադրբեջանական զորքերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և նոր ագրեսիայի բացառման համատեքստում հիմնարար է միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրի դատապարտումն ու գործողությունների ձեռնարկումը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ: Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։
ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափի շրջանակում փոխգործակցությունն առավել ընդլայնելու և նոր մակարդակի բարձրացնելու հարցին։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։