https://arm.sputniknews.ru/20220919/irann-uzum-e-hasnel-ardar-mijukajin-gvortsarqi-rajisi-48540315.html
Իրանն ուզում է հասնել արդար միջուկային գործարքի. Ռայիսի
Իրանն ուզում է հասնել արդար միջուկային գործարքի. Ռայիսի
Sputnik Արմենիա
Իրանի նախագահը մեկնաբանել է Համապարփակ համատեղ գործողությունների ծրագրի վերականգնման մասին հարցը։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T11:00+0400
2022-09-19T11:00+0400
2022-09-19T11:06+0400
թեհրան
միջուկային պայմանագիր
միջուկային զենք
իրանի իսլամական հանրապետություն
էբրահիմ ռայիսի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48335139_0:0:3073:1728_1920x0_80_0_0_e86f77bda534c2a1aedfffd60bcdeff6.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանը հանդես է գալիս միջուկային գործարքի վերականգնման օգտին այնպիսի ձևով, որը ԱՄՆ–ին այլևս թույլ չի տա դուրս գալ դրանից միակողմանի կարգով։ Այս մասին CBS–ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։Նա հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանությունները միակողմանի կարգով են դուրս եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագրից։Ավելի վաղ Իրանը Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին էր ուղարկել իր պատասխանը կապված Իրանի միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի տեքստի հետ, ինչպես նաև կարծիք հայտնել բանակցությունների ժամանակ «մնացած հարցերի» վերաբերյալ։ ԵՄ–ում Իրանի պատասխանը կոնստրուկտիվ են անվանել և հայտարարել, որ խորհրդակցում են ԱՄՆ–ի հետ հետագա քայլերի վերաբերյալ։Սպիտակ տանը հայտարարել են, որ Իրանը համաձայն է որոշ զիջումների գնալ միջուկային գործարքում2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագիր) կնքեցին, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ–ն Դոնալդ Թրամփի օրոք միակողմանի դուրս եկավ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագրից և վերականգնեցին պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց, որ փուլ առ փուլ կրճատելու է իր պարտավորությունները համաձայնագրի շրջանակում` հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։Միջուկային գործարքը կախված է ԱՄՆ-ի դիրքորոշման իրատեսությունից. իրանցի պաշտոնյաՎիեննայում բանակցություններ անցկացվեցին Համապարփակ համատեղ գործողությունների ծրագկրը վերականգնելու և Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ։2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումը։ Մարտի վերջին, երբ կողմերն իրենց մայրաքաղաքներ վերադարձան, բանակցությունները դադարեցվեցին։
թեհրան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0f/48335139_170:0:2901:2048_1920x0_80_0_0_f4877f2c5fcfbb2a6781dd1c2c716029.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թեհրան, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, էբրահիմ ռայիսի
թեհրան, միջուկային պայմանագիր, միջուկային զենք, իրանի իսլամական հանրապետություն, էբրահիմ ռայիսի
Իրանն ուզում է հասնել արդար միջուկային գործարքի. Ռայիսի
11:00 19.09.2022 (Թարմացված է: 11:06 19.09.2022) Իրանի նախագահը մեկնաբանել է Համապարփակ համատեղ գործողությունների ծրագրի վերականգնման մասին հարցը։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Թեհրանը հանդես է գալիս միջուկային գործարքի վերականգնման օգտին այնպիսի ձևով, որը ԱՄՆ–ին այլևս թույլ չի տա դուրս գալ դրանից միակողմանի կարգով։ Այս մասին
CBS–ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Եթե խոսքը լավ և արդար գործարքի մասին է, ապա մենք պայմանավորվածությունների հասնելու լուրջ տրամադրվածություն ունենք։ Անհրաժեշտ է, որ այն ամուր լինի. երաշխիքներ են հարկավոր։ Եթե երաշխիքներ լինեն, ամերիկացիները չէին կարողանա դուրս գալ գործարքից», – հայտարարել է Ռայիսին։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ իշխանությունները միակողմանի կարգով են դուրս եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագրից։
Ավելի վաղ Իրանը Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին էր ուղարկել իր պատասխանը կապված Իրանի միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի տեքստի հետ, ինչպես նաև կարծիք հայտնել բանակցությունների ժամանակ «մնացած հարցերի» վերաբերյալ։ ԵՄ–ում Իրանի պատասխանը կոնստրուկտիվ են անվանել և հայտարարել, որ խորհրդակցում են ԱՄՆ–ի հետ հետագա քայլերի վերաբերյալ։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագիր) կնքեցին, որը պատժամիջոցների չեղարկում էր ենթադրում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ–ն Դոնալդ Թրամփի օրոք միակողմանի դուրս եկավ Համապարփակ համատեղ գործողությունների ծրագրից և վերականգնեցին պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան Իրանը հայտարարեց, որ փուլ առ փուլ կրճատելու է իր պարտավորությունները համաձայնագրի շրջանակում` հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։
Վիեննայում բանակցություններ անցկացվեցին Համապարփակ համատեղ գործողությունների ծրագկրը վերականգնելու և Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումը։ Մարտի վերջին, երբ կողմերն իրենց մայրաքաղաքներ վերադարձան, բանակցությունները դադարեցվեցին։