https://arm.sputniknews.ru/20220919/adrbejanakan-hretakvotsutjunic-viravvorvats-andzancic-1-i-vitshaky-tsajrahegh-tsanr-e-48545103.html
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված անձանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված անձանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վիրավորներից 2-ի վիճակը բարելավվել է։ 19.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-19T12:10+0400
2022-09-19T12:10+0400
2022-09-20T13:42+0400
հայաստան
վիրավոր
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/95/21349533_0:85:1600:985_1920x0_80_0_0_cfe0dab26da8c46957a6ee9f6aaec302.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Ըստ գերատեսչության` ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2134/95/21349533_88:0:1512:1068_1920x0_80_0_0_7b460000160e13a85f78927c3ca3a9ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վիրավոր, ադրբեջան
հայաստան, վիրավոր, ադրբեջան
Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորված անձանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է
12:10 19.09.2022 (Թարմացված է: 13:42 20.09.2022) ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վիրավորներից 2-ի վիճակը բարելավվել է։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ գերատեսչության` ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։