https://arm.sputniknews.ru/20220918/sambist-arsen-khanjjany-dardzel-e-evrvopaji-chempivon-48482134.html
Սամբիստ Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Սամբիստ Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Sputnik Արմենիա
Երկրորդ գոտեմարտում Արսենը կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ։ 18.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-18T09:48+0400
2022-09-18T09:48+0400
2022-09-18T10:11+0400
սամբո
հայաստան
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48481914_194:0:1904:962_1920x0_80_0_0_a2941ae93c041feb757d3bbcdcb5e4c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։Առաջին գոտեմարտում նա 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, երկրորդում Արսենը կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ, երրորդում 2։1 հաշով հաղթեց Բելառուսի ներկայացուցչին։Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը սեպտեմբերի 17-ին նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացել է արծաթե մեդալի:Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին` 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե:
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/12/48481914_385:0:1668:962_1920x0_80_0_0_9cfc21448d3ad069442b08f23f663bb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամբո, հայաստան, եվրոպա
Սամբիստ Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
09:48 18.09.2022 (Թարմացված է: 10:11 18.09.2022) Երկրորդ գոտեմարտում Արսենը կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Առաջին գոտեմարտում նա 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, երկրորդում Արսենը կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ, երրորդում 2։1 հաշով հաղթեց Բելառուսի ներկայացուցչին։
Եզրափակիչում Արսենը 3։1 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինի նկատմամբ ու դարձել Եվրոպայի չեմպիոն։
Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը սեպտեմբերի 17-ին նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացել է արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատանեկան հավաքականը սեպտեմբերի 15-ին նվաճեց 1 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ, իսկ սեպտեմբերի 16-ին` 6 մեդալ, որից 2-ը ոսկե, 4-ը բրոնզե: