https://arm.sputniknews.ru/20220917/kievy-versksel-e-zapvorvozhiei-aeki-shrjani-hretakvotsutjuny-rd-pn-48462379.html
Կիևը վերսկսել է Զապորոժիեի ԱԷԿ–ի շրջանի հրետակոծությունը. ՌԴ ՊՆ
Կիևը վերսկսել է Զապորոժիեի ԱԷԿ–ի շրջանի հրետակոծությունը. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ։ 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T15:03+0400
2022-09-17T15:03+0400
2022-09-17T15:11+0400
կիև
ուկրաինա
խերսոն
զապորոժիե
ատոմակայան
ռուսաստան
պատերազմ
դոնբաս
հրետակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47571147_0:0:3071:1728_1920x0_80_0_0_198a8e21d6dc76e5c3eacbeae7fda71b.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը վերսկսել է Զապորոժիեի ԱԷԿ–ի շրջանի հրետակոծությունը։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնել են ՌԴ ՊՆ–ից։Այնտեղ նշել են, որ «Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանից ընդհանուր առմամբ 15 հրետանային արկ է արձակվել, Ուկրաինայի ԶՈւ–ի հրետանային ստորաբաժանումները ճնշվել են պատասխան կրակով»։ՊՆ–ում նշել են, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմալ մնալ։Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS-ներից և «Տոչկա-Ու»-ից գնդակոծել է Խերսոնի Նովայա Կախովկա բնակավայրըՌԴ պաշտպանական գերատեսչությունում հայտնել են նաև, որ Խերսոնի մարզում գրոհի հերթական փորձի ժամանակ Պրավդինո գյուղի շրջանում կիևյան ռեժիմի զորքերը 120 զոհ են ունեցել։Նշվում է, որ Ռուսական ՀՕՊ համալիրներն անցած մեկ օրում ուկրաինական 8 անօդաչու, ինչպես նաև HIMARS և «Օլխա» ՀԿՌՀ–ի 15 արկ են խոցել։Բացի այդ, ԴԺՀ–ում, Խարկովի և Զապորոժիեի մարզերում ՌԴ զինվորականների հարվածների արդյունքում հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի ուկրաինական 4 պահեստ է ոչնչացվել։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 205-րդ օրը։
կիև
ուկրաինա
խերսոն
զապորոժիե
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/01/47571147_120:0:2851:2048_1920x0_80_0_0_187edd0b18431e968339888469edd623.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիև, ուկրաինա, խերսոն, զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, պատերազմ, դոնբաս, հրետակոծություն
կիև, ուկրաինա, խերսոն, զապորոժիե, ատոմակայան, ռուսաստան, պատերազմ, դոնբաս, հրետակոծություն
Կիևը վերսկսել է Զապորոժիեի ԱԷԿ–ի շրջանի հրետակոծությունը. ՌԴ ՊՆ
15:03 17.09.2022 (Թարմացված է: 15:11 17.09.2022) ՌԴ ՊՆ–ն նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքը վերսկսել է Զապորոժիեի ԱԷԿ–ի շրջանի հրետակոծությունը։ Այս մասին լրագրողներին այսօր հայտնել են ՌԴ ՊՆ–ից։
«Կիևյան ռեժիմը վերսկսել է սադրանքները Զապորոժիեի ԱԷԿ–ում տեխնածին աղետի սպառնալիք ստեղծելու համար։ Մեկ օրում երկու հրետակոծություն է արձանագրվել «Վալնա» ամառանոցային գյուղի և ատոմակայանի անմիջական հարևանությամբ գտնվող ջերմային էլեկտրաենթակայանի վրա»,–ասել են գերատեսչությունից։
Այնտեղ նշել են, որ «Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլի շրջանից ընդհանուր առմամբ 15 հրետանային արկ է արձակվել, Ուկրաինայի ԶՈւ–ի հրետանային ստորաբաժանումները ճնշվել են պատասխան կրակով»։
ՊՆ–ում նշել են, որ Զապորոժիեի ԱԷԿ–ում ռադիացիոն իրավիճակը շարունակում է նորմալ մնալ։
ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հայտնել են նաև, որ Խերսոնի մարզում գրոհի հերթական փորձի ժամանակ Պրավդինո գյուղի շրջանում կիևյան ռեժիմի զորքերը 120 զոհ են ունեցել։
«Խերսոնի մարզի Պրավդինո բնակավայրի շրջանում հակառակորդը երկու վաշտի ուժերով և 28-րդ մեքենայացված բրիգադի 9 տանկերի և 16 զրահապատ մեքենաների օգնությամբ հարձակման անհաջող փորձ է իրականացրել։ Մարտական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ–ն մի քանի ժամում ավելի քան 120 ուկրաինացի զինծառայող է ոչնչացրել, 7 տանկ և հետևակի 13 մարտական մեքենա», – ասել են ՊՆ–ում։
Նշվում է, որ Ռուսական ՀՕՊ համալիրներն անցած մեկ օրում ուկրաինական 8 անօդաչու, ինչպես նաև HIMARS և «Օլխա» ՀԿՌՀ–ի 15 արկ են խոցել։
Բացի այդ, ԴԺՀ–ում, Խարկովի և Զապորոժիեի մարզերում ՌԴ զինվորականների հարվածների արդյունքում հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի ուկրաինական 4 պահեստ է ոչնչացվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 205-րդ օրը։