https://arm.sputniknews.ru/20220917/khvoshtangumner-u-kttanqner-zinvvorneri-handep-mipn-artahert-zekujc-e-hraparakel-48455237.html
Խոշտանգումներ ու կտտանքներ զինվորների հանդեպ. ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել
Խոշտանգումներ ու կտտանքներ զինվորների հանդեպ. ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել
Sputnik Արմենիա
Քրիստինե Գրիգորյանը հավաքագրված փաստերը ներկայացրել է միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։ 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T11:13+0400
2022-09-17T11:13+0400
2022-09-17T11:17+0400
հհ միպ
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
քրիստինե գրիգորյան
զինվոր
խոշտանգում
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանցի
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:167:1601:1067_1920x0_80_0_0_7cac89ab9260f3f6fbbf74a9437ab301.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել ՀՀ–ի վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ, տեղեկանում ենք ՄԻ պաշտպանի ֆեյսբուքյան էջից։Նշվում է նաև, որ հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում։ Դրանք ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/18/25878680_0:0:1423:1067_1920x0_80_0_0_26e31ed0e8ecfdc901f3535c58a16e5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, քրիստինե գրիգորյան, զինվոր, խոշտանգում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
հհ միպ, քրիստինե գրիգորյան, զինվոր, խոշտանգում, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
Խոշտանգումներ ու կտտանքներ զինվորների հանդեպ. ՄԻՊ–ն արտահերթ զեկույց է հրապարակել
11:13 17.09.2022 (Թարմացված է: 11:17 17.09.2022) Քրիստինե Գրիգորյանը հավաքագրված փաստերը ներկայացրել է միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել ՀՀ–ի վրա ադրբեջանական զինված հարձակման հետևանքների վերաբերյալ, տեղեկանում ենք
ՄԻ պաշտպանի ֆեյսբուքյան էջից։ «Գրիգորյանն իր զեկույցում ամփոփել ու վերլուծել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, փաստագրել տեղահանված անձանց, բժշկական շտապօգնության մեքենաների ու լրագրողների թիրախավորման փաստերը։ Նա ներկայացրել է նաև երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների ապացույցները, ինչպես նաև քաղաքացիական անձանց ու ենթակառուցվածքների թիրախավորման, գույքային ու շրջակա միջավայրին հասցված վնասների փաստերը»,–ասված է գրառման մեջ։
Նշվում է նաև, որ հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգումների, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինների կտտանքների փաստերը վերլուծված են զեկույցի ոչ հրապարկման ենթակա հատվածում։ Դրանք ներկայացվել են միջազգային իրավասու կազմակերպություններին և դերակատարներին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։