https://arm.sputniknews.ru/20220917/hajadrbejanakan-sahmanin-larvatsutjuny-pahpanvum-e-pashinjany-mishelin-48458477.html
Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. Փաշինյանը` Միշելին
Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. Փաշինյանը` Միշելին
Sputnik Արմենիա
Միշելը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ 17.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-17T13:20+0400
2022-09-17T13:20+0400
2022-09-17T13:20+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
նիկոլ փաշինյան
շառլ միշել
հայաստան
ֆրանսիա
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40623232_0:140:1600:1041_1920x0_80_0_0_ee4a94ee604dad79b7df50b7fb6d7599.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:Կողմերը քննարկել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:Նշենք, որ սեպտեմբերի 13-ին նույնպես Փաշինյան-Միշել հեռախոսազրույց էր եղել։ ԵԽ նախագահը նշել էր, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել հետագա էսկալացիան կանխելու համար։Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40623232_170:6:1583:1066_1920x0_80_0_0_16320142db531a7552f0302c636d4a41.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, շառլ միշել, հայաստան, ֆրանսիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան, շառլ միշել, հայաստան, ֆրանսիա, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. Փաշինյանը` Միշելին
Միշելը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
«Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Միշելը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
Կողմերը քննարկել են իրավիճակի կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին նույնպես
Փաշինյան-Միշել հեռախոսազրույց էր եղել։ ԵԽ նախագահը նշել էր, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել հետագա էսկալացիան կանխելու համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։