https://arm.sputniknews.ru/20220916/zangezuri-pghndzamvolibdenajin-kvombinatn-ashkhatum-e-svovvorakan-rezhimvov-hajtararutjun-48442672.html
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատում է սովորական ռեժիմով. հայտարարություն
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատում է սովորական ռեժիմով. հայտարարություն
Sputnik Արմենիա
Կոմբինատում պահպանվում են անվտանգության միջոցառումները, գործարանում մշտապես գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T19:44+0400
2022-09-16T19:44+0400
2022-09-16T19:52+0400
զանգեզուր
«զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»
սյունիք
կրակոց
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/39/21063993_0:84:1601:984_1920x0_80_0_0_312cb45e3956e3657e77dfd41e56960a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Չնայած ստեղծված իրավիճակին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցնող օրերին գործել է բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնել է կոմբինատի մամուլի ծառայությունը։«Բոլոր արտադրամասերն աշխատել և շարունակում են աշխատել անխափան»,–ասված է կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ։Միաժամանակ նշվում է, որ կոմբինատում պահպանվում են անվտանգության միջոցառումները, մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
զանգեզուր
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2106/39/21063993_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b131ede2052bfa12b5132c71a4e004f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զանգեզուր, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», սյունիք, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
զանգեզուր, «զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», սյունիք, կրակոց, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխատում է սովորական ռեժիմով. հայտարարություն
19:44 16.09.2022 (Թարմացված է: 19:52 16.09.2022) Կոմբինատում պահպանվում են անվտանգության միջոցառումները, գործարանում մշտապես գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Չնայած ստեղծված իրավիճակին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը անցնող օրերին գործել է բնականոն ռեժիմով։ Այս մասին հայտնել է կոմբինատի մամուլի ծառայությունը։
«Բոլոր արտադրամասերն աշխատել և շարունակում են աշխատել անխափան»,–ասված է կոմբինատի տարածած հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ կոմբինատում պահպանվում են անվտանգության միջոցառումները, մշտական հիմունքներով գործում է արտակարգ իրավիճակների շտաբ։
«ԶՊՄԿ-ի բոլոր ներքին կառույցները պատրաստ են իրականացնել արագ և արդյունավետ միջոցառումներ՝ համաձայն հաստատված գործողությունների ծրագրի»,– ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։