https://arm.sputniknews.ru/20220916/ynddimadiri-kecvatsqvov-nerkajacvoghnery-gvortsakalakan-canci-andamner-en-tarvon-chakhvojan-48416326.html
Ընդդիմադիրի կեցվածքով ներկայացողները գործակալական ցանցի անդամներ են. Տարոն Չախոյան
Ընդդիմադիրի կեցվածքով ներկայացողները գործակալական ցանցի անդամներ են. Տարոն Չախոյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պնդում է, որ տեղեկատվական դիվերսիա իրագործողները ցանկանում են կրճատել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T15:22+0400
2022-09-16T15:22+0400
2022-09-16T15:41+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հայաստան
ադրբեջան
սահման
կրակոց
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42206598_0:258:1600:1158_1920x0_80_0_0_b9ea7787ffe2f940c96677f4bf3dcaea.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Օտարածին տարրերը սկսել են տեղեկատվական դիվերսիա։ Նրանք այլ երկրի շահերը սպասարկող գործակալներ են, որոնք ձևավորել են հակաիշխանական ալիք ու պահանջում են վարչապետի հրաժարականը։ Իր Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։Հայտնել ենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել իրենց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քառ. կմ տարածքով տևական խաղաղություն կստանա։ Փաշինյանի հայտարարությունից դժգոհ հազարավոր քաղաքացիներ նույն օրը երեկոյան փողոց դուրս եկան` պահանջելու նրա հրաժարականը։Չախոյանը պնդում է, որ տեղեկատվական դիվերսիան իրագործողները սպասարկում են մի երկրի շահ, որը ցանկանում է կրճատել ՀՀ սուվերեն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին, միգուցե նաև վերահսկողություն սահմանելով այդ միջանցքի վրա։Նա ևս մեկ անգամ հիշեցրել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի տարածքով միջանցք չի տրվելու, ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42206598_0:0:1600:1201_1920x0_80_0_0_27e79ebc41e098e0d98a38c712f685f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, սահման, կրակոց, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, նիկոլ փաշինյան
հայաստան, ադրբեջան, սահման, կրակոց, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, նիկոլ փաշինյան
Ընդդիմադիրի կեցվածքով ներկայացողները գործակալական ցանցի անդամներ են. Տարոն Չախոյան
15:22 16.09.2022 (Թարմացված է: 15:41 16.09.2022) ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը պնդում է, որ տեղեկատվական դիվերսիա իրագործողները ցանկանում են կրճատել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Օտարածին տարրերը սկսել են տեղեկատվական դիվերսիա։ Նրանք այլ երկրի շահերը սպասարկող գործակալներ են, որոնք ձևավորել են հակաիշխանական ալիք ու պահանջում են վարչապետի հրաժարականը։ Իր Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, թե հայկական կողմն ուզում է ստորագրել մի թուղթ, որի արդյունքում շատերն իրենց դավաճան կանվանեն, ժողովուրդը գուցե որոշի հեռացնել իրենց իշխանությունից, սակայն իրենք գոհ ու շնորհակալ կլինեն, որ Հայաստանը 29 800 քառ. կմ տարածքով տևական խաղաղություն կստանա։ Փաշինյանի հայտարարությունից դժգոհ հազարավոր քաղաքացիներ նույն օրը
երեկոյան փողոց դուրս եկան` պահանջելու նրա հրաժարականը։
«Ստացվում է, որ հանրությանը փողոց դուրս գալու կոչեր անողները պայքարում էին վարչապետի հայտարարությունների դեմ։ Փորձում են խոչընդոտել իշխանության՝ ՀՀ սուվերեն տարածքը պահպանելու, միջանցք չտալու և 29,800 կմ քառակուսի տարածքով Հայաստանում տևական խաղաղություն և անվտանգություն հաստատելու որոշմանը»,– գրել է Չախոյանը։
Չախոյանը պնդում է, որ տեղեկատվական դիվերսիան իրագործողները սպասարկում են մի երկրի շահ, որը ցանկանում է կրճատել ՀՀ սուվերեն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու միջանցք տրամադրել Ադրբեջանին, միգուցե նաև վերահսկողություն սահմանելով այդ միջանցքի վրա։
«Թե որ երկրի կամ ում շահերն են սպասարկում ընդդիմադիրի կեցվածքով ներկայացող Հայաստանում և դրանից դուրս գործող գործակալական ցանցի անդամները, կդատեք ինքներդ»,–գրել է Չախոյանը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, ըստ որի Հայաստանի տարածքով միջանցք չի տրվելու, ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է, Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։