https://arm.sputniknews.ru/20220916/viravvorum-stacats-7-qaghaqaciakan-andzancic-meki-vitshaky-tsajrahegh-tsanr-e-erkusiny-tsanr-an-48401369.html
Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր. ԱՆ
Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր. ԱՆ
Sputnik Արմենիա
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորներից 4–ը շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T13:11+0400
2022-09-16T13:11+0400
2022-09-16T13:51+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հհ առողջապահության նախարարություն
վիրավոր
քաղաքացի
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/68/22246864_0:0:3073:1728_1920x0_80_0_0_7dde9794b24bd69910c369d27c5a954d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։Վիրավորներից 4–ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:Վիրավորներից 3-ն ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2224/68/22246864_0:0:2731:2048_1920x0_80_0_0_74c33b7354c11cab535e27dc042c6dc7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, վիրավոր, քաղաքացի, տուժածներ
հհ առողջապահության նախարարություն, վիրավոր, քաղաքացի, տուժածներ
Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր. ԱՆ
13:11 16.09.2022 (Թարմացված է: 13:51 16.09.2022) Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորներից 4–ը շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ առողջապահության նախարարությունը։
Վիրավորներից 4–ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:
Վիրավորներից 3-ն ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ
հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։