https://arm.sputniknews.ru/20220916/valujki-qaghaqy-hretakvotsvel-e-ka-zvoh-ev-viravvorner-belgvorvodi-marzi-ghekavar-48376858.html
Վալույկի քաղաքը հրետակոծվել է, կա զոհ և վիրավորներ. Բելգորոդի մարզի ղեկավար
Վալույկի քաղաքը հրետակոծվել է, կա զոհ և վիրավորներ. Բելգորոդի մարզի ղեկավար
Sputnik Արմենիա
ՀՕՊ համակարգը գործել է, բայց ավերածություններ կան։ Հրետակոծության հետևանքով մասնավոր տներ և ենթակայան է վնասվել։ 16.09.2022, Sputnik Արմենիա
2022-09-16T09:46+0400
2022-09-16T09:46+0400
2022-09-16T09:48+0400
տեսանյութեր
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48374917_0:0:1920:1080_1920x0_80_0_0_5093ad68a553554dcb9a49daacbb9482.jpg
Ուկրաինան կրակ է բացել Վալույկի քաղաքի ուղղությամբ, խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը տուժել են։ Տեղեկությունը իր Telegram-ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:Նրա խոսքով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային վարչության պետ Սերգեյ Պոտապովը, փոխնահանգապետ Կոնստանտին Պոլեժաևը, տարածաշրջանային անվտանգության վարչության ղեկավար Եվգենի Վորոբյովը, շրջանի ղեկավար Ալեքսեյ Դիբովը և բոլոր օպերատիվ ծառայությունները:ՌԻԱ Նովոստին հատնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո Վալույկիում ու մոտակա գյուղերում էլեկտրամատակարարումը խափանվել էր, սակայն ձեռնարկության անձնակազմը չի տուժել: Ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է։Ուկրաինական զորքերը մշտապես հարվածներ են հասցնում ռուսական սահմանամերձ տարածքներին։ Այսպես, օգոստոսի 18-ին Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Վալույսկի քաղաքային օկրուգի Տիմոնովո գյուղը։ Դրա հետևանքով զինամթերքի պահեստ է այրվել։ Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի մարզերում և Ղրիմում ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ է հայտարարված։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 204-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Что произошло в Валуйках
Sputnik Արմենիա
Что произошло в Валуйках
2022-09-16T09:46+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/10/48374917_202:0:1642:1080_1920x0_80_0_0_7b84f6f24f5cf64cfb9e0f6933a7314f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
տեսանյութեր, ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
Վալույկի քաղաքը հրետակոծվել է, կա զոհ և վիրավորներ. Բելգորոդի մարզի ղեկավար
09:46 16.09.2022 (Թարմացված է: 09:48 16.09.2022) ՀՕՊ համակարգը գործել է, բայց ավերածություններ կան։ Հրետակոծության հետևանքով մասնավոր տներ և ենթակայան է վնասվել։
Ուկրաինան կրակ է բացել Վալույկի քաղաքի ուղղությամբ, խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը տուժել են։ Տեղեկությունը իր Telegram-ալիքում հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Ուկրաինայի ԶՈւ-ն հրետակոծել է Վալույկինը։ ՀՕՊ համակարգը գործել է, բայց ավերածություններ կան։ Ենթակայան է վնասվել, քաղաքի էլեկտրամատակակարումը խափանվել է։ Հրդեհվել են նաև Շկոլնայա փողոցում գտնվող 8 մասնավոր բնակելի տներն ու երեք մեքենաները: Նախնական տեղեկություններով՝ մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։ Տեղում երկու
Նրա խոսքով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային վարչության պետ Սերգեյ Պոտապովը, փոխնահանգապետ Կոնստանտին Պոլեժաևը, տարածաշրջանային անվտանգության վարչության ղեկավար Եվգենի Վորոբյովը, շրջանի ղեկավար Ալեքսեյ Դիբովը և բոլոր օպերատիվ ծառայությունները:
ՌԻԱ Նովոստին հատնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո Վալույկիում ու մոտակա գյուղերում էլեկտրամատակարարումը խափանվել էր, սակայն ձեռնարկության անձնակազմը չի տուժել: Ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Ուկրաինական զորքերը մշտապես հարվածներ են հասցնում ռուսական սահմանամերձ տարածքներին։ Այսպես, օգոստոսի 18-ին Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Վալույսկի քաղաքային օկրուգի Տիմոնովո գյուղը։ Դրա հետևանքով զինամթերքի պահեստ է այրվել։ Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի մարզերում և Ղրիմում ահաբեկչական վտանգի դեղին մակարդակ է հայտարարված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 204-րդ օրը։